Քավորս Մասիսի նման կանգնած է թիկունքիս. Լյովա Խաչատրյան

21/07/2021 12:39
Քավորս Մասիսի նման կանգնած է թիկունքիս. Լյովա Խաչատրյան


Կոտայքի մարզի 
Քավորս Մասիսի նման կանգնած է թիկունքումս. Լյովա Խաչատրյանն անկեղծացել է օրերս, որ իր քավորր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է ու Մասիս սարի նման կանգնած է թիկունքում:
-Դե, թող փորձ անեն ինձ ազատել գործից,-ասել է Լ.Խաչատրյանը:
Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում  համայնքապետերի մոտ անհանգստություն է նկատվում, իրենց հետագա պաշտոնավարման հետ կապված:
Մարզում թեժ խոսակցութուններ են այն մասին, որ նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանը խառնել է բոլորի խաղաքարտերը:
Կոտայքի բոլոր ՏԻՄ ղեկավաները համոզված  են, որ երկիրը մաքրվելու է գող ու թալանչի իշխանիկներից: 
Մարզում համայնքապետեր են հերթականությամբ ազատման դիմումներ գրում:
Աշնան էլ համայնքնորի խոշորացման խնդիրն է դրված:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 07.07.2021թ-ին, «Գարու գողը՝ Զառից» վերտառությամբ հոդված էինք տպագրել, որտեղ գյուղացիները բողոքում էին իրենց ղեկավարից, ով  17 հա համայնքային ծառայության հողերում տարիներ ի վեր գարի է ցանում ու  ու իրենց վրա վաճառում գարին ու իրենց խոսքերով ասած՝ սալոմ-անասնակերը:
 Ուշագրավ հանգամանք է, որ խոշորացված համայնքի՝ Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանը թևերը փռում է իր ենթականների վրա՝ նրանց համարելով գործի գիտակներ:Չնայած այս հանգամանքին, Կապուտանի ղեկավարը կուտ գնաց… հերթը Զառինն է:


Անի Մադոյան