Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am

12/07/2021 09:19
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am

Կեսգիշերն անց.Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնում է 168.am:
 Ծանուցման ժամին պաշտպանի հետ նա ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել: 
Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել են գետնին, այնուհետև, պաշտպանին մի կողմ հրելով՝ Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։
Ավելի վաղ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ իրենց տեղեկություններով Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։