Սերունդներ խեղող պատմության ուսուցիչը՝ ՔՊ-ի վստահված անձ

12/07/2021 09:01
Սերունդներ խեղող պատմության ուսուցիչը՝ ՔՊ-ի վստահված անձ

Գեղարքունիքի մարզի Գեղամավանի Ա. Աբրահամյնաի անվան դպրոցի, բարձր դասարանի ծնողներից մեկը  տեղեկացնում է մեր կայքին, որ իրենց համայնքում, բոլորն ակընդետ հետևում են Սահմանադրական դատարանում շարունակվող 2021թ-ի հունիսի 20-ի տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություննեի արդյունքների վիճարկման հարցով դատական լսումներին ու ցավուվ նշում,որ այդ ընտրության կեղծածներից մեկն էլ իրենց դպրոցի տնօրեն Արգիշտի Վարդանյանն է:
Ըստ մեր զրուցակցի, դպրոցի տնօրենն իր մանկավարժներին ահաբեկում էր` եթե չընտրեք ՔՊ-ին, կազատվեք աշխատանքից:Մոսկվայից զանգահարում էր նույն սպառնալիքով նաև տնօրենի մայրը՝ Վարսենիկը, ով Մոսկվա էր մեկնել որդու՝ Արտյոմի երեխաներին խնամելու նպատակով: Հիշեցնենք, որ տնօրենի եղբայրը՝ Ատյոմ Վարդանյան- իրավաբանն «ալամ աշխարհի հայերի միության նախագահ» Արա Աբրահամյանի աջ ձեռքն է:
Փորձենք հանել Գեղամավանի դպրոցի տնօրենի դիմակն ու տեսնենք, ով է իրականում թաքնվում այնտեղ:
Պարզվում է, դպրոցի տնօրեն Արգիշտի Վարդանյանը, Գեղամավանի նախկին գյուղապետ Մնացական Վարդնյանի որդին է, ով, ըստ համագյուղացիների,  հանրահայտ ալկոհոլիկ է և  1982-2016թթ-ին ղեկավարել է Գեղամավանը, ում կառավարման տարիների ընթացքում, համայնքում նույնիսկ մեկ ծառ չի տնկվել:
  Ըստ գյուղացիների, անձրևոտ օրերին թաղվում էին գերեզմանոցների ճանապարհին ու չէին կարողանում իջնել գյուղ:Ի վերջո, 34 տարի ղեկավարած համայնքապետին, գյուղում համախմբվեցին ու  խայտառակ ձևով վռնդեցին` գյուղի ղեկավարի աթոռից:
Համայնքում պատմեցին, որ Գեղամավան դպրոցի տնօրենի գերդաստանը տարիներ ի վեր, պահել է դատախազ քեռին` Պետիկ Պետրոսյանը: Վերջինիս մահից հետո, Արգիշտի Վարդանյանն ուրանալով քեռուն՝ պատկառելի գումար-կաշառք է տալիս Գեղարքունիքի նախկին մարզպետ՝ Կարեն Բոթոյանին  ու իր բարեկամուհուն, դպրոցի նախկին տնօրեն՝ Շամամ Գրիգորյանին գահընկեց անում, 2018-ին բազմում դպրոցի տնօրենի աթոռին:
Գյուղում պատմում էին, որ նույն Կարեն Բոթոյանի համար, դպրոցի տնօրենը 2 անգամ գումարների դիմաց, իրենցից քվեներ է կորզել ու ԱԺ պատգամավոր դարձրել:
-Թիկունքից հարվածող մարդիկ են վարդանյանները, Շամամ Գրիգորյանին պաշտոնազրկելու փաստից՝ հիասթափված ենք,սպասում էին դատախազ բարեկամի մահվանը, որ խփեին Շամամին: Արգիշտի Վարդանյանը, հաճախակի ալկոհոլ է օգտագործում,-ասում են Գեղամավանում,- Բնույթով օճառվող, քծնող անձ է՝ մշտական կեղծ ժպիտը երեսին: Մորաքրոջ ամուսինը՝ Ազգային Ակադեմիայի դասախոս  Համլետ Հարությունյանն էլ միջնորդեց ու Արգիշտիին դարձրեց պատմական գիտությունների թեկնածու,-ասում են գյուղացիները,- Բա  մեր մեղքը ո՞րն է, որ չենք հասկանում, թե մեզ ուր է տանում ՔՊ-ի վստահված անձ դպրոցի տնօրենը: Էն էլ պատմության դասատու:Եթե մեր պատմական հողերը հանձնելուն նպաստում է այսպիսի պատմության ուսուցիչ,էլ ասա մեր երեխեքը հացները ցամաք կերան,-մտահոգվում էին գեղամավանցիները,- Ի՞նչ ասենք, ես ա ինքը, իր իրական պատկերը, տարեք, գրեք, թող բոլորը ճանաչեն Արգիշտի Վարդանյան- դավաճան, պատմության ուսուցչին: Ամոթ է Գեղավանին, որ նման մարդը դպրոցի տնօրեն է ու ներկա ու գալիք սերունդներին պիտի խեղի ու արաղ կոնծած իր ալկոհոլիկ ընկերներով գեղում ֆռֆռա,մենք էլ ետևից ասենք, մեր պատմական գիտությունների թեկնածու տնօրենն է,-ասաց մեր զրուցակիցներից մեկը:
Անի Մադոյան