Սյունիքում շարունակվում է մարդաորսը

09/07/2021 13:13
Սյունիքում շարունակվում է մարդաորսը

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ.

Որոտանի վարչական ղեկավարի տունն են հիմա էլ խուզարկում։ Այս մարդու եղբոր տունը հանձնել են թշնամուն և դարձրել Որոտանում ադրբեջանցիների որջը։ Որ էդպես խուզարկող էիք, այս մարդու գույքը թուրքին հանձնելիս ինչի խուզարկություն չէիք անում։ Էս տղերքը մինչ օրս սահմանային կռիվների մեջ են, ծերացան հոգսից ու խնդիրներից։ Հավեսի չընկնեք հասնեք Շուռնուխի գյուղապետի տանը, հանձնել եք թշնամուն, հո համարձակություն չեք ունենա ադրբեջանցուն խուզարկել։


Ի դեպ, Քարահունջի վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանը նախընտրեց երկու ամիս կալանավորվել, բայց հրաժարվեց Գորիս համայնքի ղեկավարի դեմ կեղծ ցուցմունք տալուց։ Թեև թիրախավորեցին կնոջ` հույս ունենալով, որ ճնշումների միջոցով կհասնեն ցանկալի ցուցմունքի, բայց չստացվեց։ Ավետյանի շնորհիվ, Քարահունջը ունի հիմնովին նորոգված մանկապարտեզ, նորոգված դպրոց, մշակույթի կենտրոն, գրադարան, ասֆալտապատ, լուսավորված փողոցներ , բազում ծրագրեր է իրականացրել։ Իհարկե, նաև խնդիրներ կլինեն, բայց նրա ստեղծածն անուրանալի է։ Դժվար ժամանկները կանցնեն, Լուսինեի սկզբունքայնությունը կմնա։