Երանուսում, հիվանդ մայր ու որդի սովամահ են լինում

07/07/2021 14:06
Երանուսում, հիվանդ մայր ու որդի սովամահ են լինում

Գեղարքունիքի Երանոսի բնակիչներ՝ Պավել և Մարգարիտա ամուսիները դիմել են մեր կայքին, հայտնելով, պետական հոգացությունից դուրս մնացած, անչափահաս, հիվանդ՝ Ֆրունզեի և հիվանդ մոր՝ Աիդայի մասին, ովքեր անտեսված ու մոռացված, կարող են սովամահ լինել:
Ըստ մեզ դիմողների,  անապահով ընտանիքին օգնել է միայն  Երանոսի համայնքապետ Սաշա Բավեյանը՝ տրամադրելով օգնություն գումարի տեսքով և պարբերաբար, ավտոմեքենա տրամադրել՝ հիվանդ տղայի բժշկական փաստաթղթերի ճշտման և ձևակերպումներ անելու համար:

Բանն այն է, որ Գավառի գիշերօթիկ դպրոցի փակման հետևանքով 17-ամյա, մտավոր հետամնացություն ունեցող Ֆրունզը մնացել է անխնամք:
Պատկան մարմիներն էլ զլանում են հաշմանդամության կարգ տալ հիվանդ տղային:
Նույն հիվանդությամբ տառապում է նաև մայրը: Հայրը լքել է ընտանիքը և հեռացել: Եղբայրը՝ Արամը, դծվարանում է հօգալ ընտանիքի ծանր բեռը: Պատկան մարմինները խուլ ու համր են ձևանու՞մ, թե՞ տեղյակ չեն նման ընտանիքի մասին:
ՀԺԱՄ-ի տեսախցիկի առաջ Աիդան արտասվեց, ասաց, որ լոգարան ու սանհանգույց չունեն, ունեցածները բազմոցն է ու բազկաթոռները: Ֆրունզը ոտաբոբիկ էր, առանց՝ ոտնամանի:
Երանոսի համայնքապետը հաստատեց, որ հիվանդ տղան անմխիթար պայմաններում է ապրում և անտեսված է պետական հոգացությունից: Վերջինս,  ցույց տվեց օգնության ցուցակը, որտեղ նշված էր, որ Աիդա Միհրդատի Հակոբյանին տրամադրված է ստանալ 30 հազար դրամ՝ որպես օգնություն:
Իսկ Մարտունու սոցիալ ծառայության նորանշանակ պետ՝ Զոհրաբ Շահինյանն էլ ասաց, որ շնորհակալ է մեր կայքին՝ նման հիվանդ երեխային ի հայտ բերելու համար: Տեղում, Զ. Շահինյանը հեռախոսազրույց ունեցավ մեզ դիմաց երանոսցի բնակչի հետ և ասաց, որ մոտակա օրերին տնային այց կկազմակերպվի հիվանդ երեխայի տուն և հրատապ օգնություն կսահմանեն:Վերջինս, հավաստիացրեց, որ անապահով խավին օգնելու  համար, աջակցության խորհուրդ է ստեծված, որտեղ ընդգրկված են բազմաթիվ հ/կ-ներ:
Հ.Գ. Մեր կայքը հետամուտ է լինելու Երանոսում բնակվող, հակոբյանների անտեսված  ընտանիքին վերաբերող հետագա զարգացումներին:

Նարինե Հասրաթյան