Ու՞մ եւ ի՞նչ ծրագրի կատարմանն է խանգարում Առուշ Առուշանյանը

07/07/2021 13:38
Ու՞մ եւ ի՞նչ ծրագրի կատարմանն է խանգարում Առուշ Առուշանյանը


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
«ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով Դրամական աջակցություն անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքումՀայաստան դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին»:
Ստեղծված իրավիճակի շուրջ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է.
«Մարդկանց գիշերն ուշ ժամի մի քանի անգամ տարել են ոստիկանություն, ստիպել ու ճնշել, որ եթե ցուցմունք, իրենց կդատեն, բայց այստեղ ոչ մի բան չկա։ Մենք սկզբունքրեն էլ երբեք մեզ թույլ չենք տա թե՛ աշխատողներին, թե՛ որևիցե քաղաքացու կաշառք տալ ու պահանջել, որ մեզ քվեարկեն։ Սա դեմ է մեր թիմի սկզբունքներին, և նման բան գոյություն չունի։ Հերթական բանսարկություններն են, որ տեղի են ունենում։ Մեր քաղաքացիներին ասում են, որ գրեն Առուշի վրա կամ էլ իրենց կդատեն։ Կան մարդիկ, որ վախի մթնոլորտում գուցե որոշակի քայլերի գնան»,-ասաց Գորիսի քաղաքապետը։
Դիտարկմանը, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Սյունիքում միջանցքի հետ կապված շինարարություն է նախագծվում և իրեն փորձում են չեզոքացնել, որ չխոչընդոտի այդ աշխատանքներին, Առուշ Առուշանյանն ասաց, որ ինքն էլ է հակված այդ տարբերակին, որ խնդիրն այստեղ իրենց դատելն է։
«Պատրաստ եմ դատվել միայն թե մեր ժողովրդին ամեն օր այգուց չտանեն ոստիկանություն, վախեցնեն։ Եթե խնդիրն ինձ հետ է կապված, պատրաստ եմ հենց այսօր էլ։ Մեկ է իմ սկզբունքները չեն փոխվելու, իմ կարծիքը հստակ է։ Եթե պետք է քաղաքական հետապնդում լինի և տանեն դատեն, թող դատեն։ Քանի որ գիտեն, որ խոչընդոտելու ենք և չենք թողնելու միջանցքի հետ կապված նման բան տեղի ունենա, ուզում են մեզ ձրբակալեն, որ կարողանան հեշտ լուծում տալ»,-ասաց Գորիսի քաղաքապետը։