Գարու գողը՝ Զառից (Տեսանյութ)

07/07/2021 11:50
Գարու գողը՝ Զառից (Տեսանյութ)

Կոտայքի մարզի Զառ համայնքի գյուղացիները բողոքում են մեր կայքինընտրյալ՝ Լյովա Խաչատրյանից, ով ներկայումս համայնքի վարչական տարածքի ղեկավարն է և համայնքի մուտքի աջ մասում, համայնքային ծառայության հողերում՝ 17 հա գարու արտեր ունի:Դուք տեսանյությում դիտում եք գարու արտերը:
-Սրանք Զառի Չախչախ թագավորի գարու  արտերն են,- չարախնդաց գյուղացիներից մեկը, ով ցույց էր տալիս մեզ գարու արտերի տեղը:
-Աշնանը գարին ու սալոմը վաճառում է գյուղացիների վրա, գումարը դնում ջեբըԹե հարցնես, էս արտերն ու՞մն են, կասի՝ պայմանագրայինով՝ գեղացոցը,- բողոքում են զառեցիները,- Անունով իբր մերն էիսկ  փողով Լ. Խաչատրյանինը,- Ու՞մ դիմենք, ո՞վ է սրա տերը՝ չգիտենքԼինելով ԲՀԿ համակիր, տարիներով մեզ համոզեց ԲՀԿ ընտրենք՝ թե գեղի համար լավ կլինիԳեղի փոխարեն իր ընտանիքի համար լավ եղավօր-օրի հարստացավ Ծառուկյանի դոլարներով, մենք էլի մնացինք մեր կովերի ու թրիքի հետ: Զառում, խմելու  ջրի փող են հավաքում, ո՞վ է հավաքում էդ 150,հազար դրամները: Ու՞ր են գնում այդ գումարները՝ տեղյակ չենք:
ՀԺԱՄ-ը Զառ համայնքում է: Լ. Խաչատրյանը տեղում չէր:
Համայնքապետարանը հանգուցյալի տան դուռ էր հիշեցնում, մեռելային լռություն:
 Գյուղացիները հաստատեցին լուրերի իսկությունը, սակայն, հրաժարվեցին նկարահանվել.
-Չէ՛, չէ՛ պետք չի՛ նկարել, հեռո՛ւ տարեք ապարատը, բայց իմացեք, որ սերմացու  գող է մեր գյուղի ղեկավարը, էն էլ էս նահանջի տարում, գրեք, թող գարու գողին հանեն, պրծնենք,-հույս հայտնեցին  խուսափող զառեցիները:
Փողոցով մոտ 15-ամյա մի անչափահաս տղայի հանդիպեցինք, ով ևս հաստատեց, որ համայնքապետը գարին ու սալոմը վաճառում է գյուղացիների վրա, ու այդ օրերին, գարու գումարներով ընտանիքով գնում են «Երևանի յառմռքեռը՝ առևտրի»:
Խեռափոսազրույցով, գյուղացիների 
վերը շարադրած   բողոքները ուղղեցինք Լյովա Խաչատրյանին, վերջինս զայրացած ասաց.

-Անո՛ւններ տվեք, ովքե՞ր են էդ հիմարներըՀողերը պայմանագրայինով է տված իրենց, իրենք են ցանում, ես կապ չունեմԶզվել եմ արդեն, մնում է դիմում գրեմ՝ գնամԵս հիվանդանոցում եմ հիմա: Մի լուրջ թեմայով ինձ մի օր զանգահարեք՝ կհանդիպենք,- խոսքի վերջում հաշտ տոնով ասաց Լ.Խաչատրյանը:
Մի քանի րոպե անց, դարձյալ զանգահարեց Զառի ղեկավարն ու սկսեց արդարանալ, որ գարու հետ կապ չունի, դա համայնքային հողեր են:
Եվ նման թեմայով զրույց՝ ևս 2 հեռախոսազանգ:
Հասկանալի էր ինքնին, որ Լ.Խաչատրյանը ցայտնոտում էր հայտնվել՝ գյուղացիների «մատնության» հետևանքով:
Հ.Գ. Այս մասին մեկնաբանություն խնդրեցինք Ակունքի խոշորացված համայնքապետ՝ Հունան ՌուբենյանիցՎերջինս հավաստիացրեց մեզ, որ Լյովա Խաչատրյանը պարտաճանաչ աշխատող ղեկավար է և անթերի է կատարում իր համայնքային գործառույթները:
-Զարմանալի են՝ զառեցիների ընդվզումն ու բողոքները,-ուսերը թոթվեց Հ.Ռուբենյանը,- Այդ համայնքում լուսավորության ծրագրի ենք անցկացրել՝ լույսերի մեջ ողողելով գլխավոր և երկրորդական փողոցները: Պատրաստվում ենք կառավարության սումբվենցիոն ծրագրով վերանորոգել համայնքապետարանի տանիքըՄշակույթի տան տանիքը ևս պիտի վերանորոգենքԶառեցին պիտի համոզվի, որ մեր ուշադրության կենտրոնում է յուրաքանչյուր կիսատ գործ,- վստահեցրեց Ակունքի համայնքապետը:
Նարինե Հասրաթյան