Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ում

04/07/2021 20:37
Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:
Արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի խաղային երկրորդ օրը ևս Արոնյանը հաղթանակ հասավ` պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմիևին 2:0 հաշվով:
Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: