Կապուտանն՝ ընդդեմ վարչական ղեկավարի

28/06/2021 19:18
Կապուտանն՝ ընդդեմ  վարչական ղեկավարի

Տևական ժամանակ է, ինչ կապուտանցիները դժգոհում են իրենց 22-ամյա ղեկավար  Սերոբ Միքայելյանից՝  նրան մեղադրելով անգործունեության մեջ:
-Կոտայքի մարզի Կապուտան համայնքի գործերը կատարում է խոշորացված համայնքի ղեկավար՝ Հունան Ռուբինյանը, որից անչափ գոհ ենք,-գրում են մեզ կապուտանցիները, լույս չունենք, խմելու ջուր չունենք, ոռոգման ջուր չունենք, բա լա՛վ՝ ո՞նց ապրենք,- դժգոհում են գյուղացիները,- Թող ջահելներից մեկը դառնա վարչական ղեկավար,-ասում են կապուտանցիները:
Դիմեցինք համայնքապետ՝ Հունան Ռուբինյանին, վերջինս Սերոբ Միքայելյանին բնութագրեց, որպես աշխատող ղեկավարիՄի քանի րոպե անց Ս. Միքայելյանը ներս մտավ և խնդրին տեղեկանալով, խնդրեց, որ համայնքապետը իր դիմումն ընդունի և ազատի իրեն աշխատանքից:
-Ախպոր պես՝ թող հեռանամ,- խոշորացված համայնքի ղեկավարին խնդրեց  Ս. Միքայելյանը:
Շրջանառվող լուրերի համաձայնոմն  Ավագ Ավագյան է կազմակերպում արշավն  ընդդեմ ՍՄիքայելյանի՝ նկատակ հետապնդելով նստել նրա աթոռին:
ՀՌուբինյանը տեղեկացրեցոր բազում ծրագրեր են իրականացվել ԿապուտանումՓոխվել է Հատիս-Կապուտան ջրագիծըկառավարության սումբեցիոն ծրագրով, 2 տարվա մեջ շուրջ  70 մլն դրամի ծախսեր են կատարվել մանկապարտեզի և ասֆալտի վրա

Գյուղատնտեսական մեքենաներ են բերվել Կապուտան և այլն:
Սերոբ Միքայելյանն էլ անկեղծանալով պատմեցոր գիշերը հոսանքացրկվել է համայնքը և ողջ գիշեր չի քնել:
Գյուղացին ասում է. «Ես 24 ժամ խմելու ջուր եմ ուզում», ես ո՞նց անեմ,-հուսահատված պատմում է Կապուտանի վարչական ղեկավարը:
ՀԺԱՄ-ը մեկնեց Կապուտան:



Հարություն Սեդրակյանը դժգոհեց ղեկավարիցՏես՝ տեսանյութը:
Հրաչյա Դավթյանն էլ ասացոր էս գազանանոցումո՞նց աշխատի Սերոբ ՄիքայելյանըԻսկ խանութի  սեփականատեր՝ Զառա Հակոբյանն էլ ասացոր իրենք Սերոբ Միքայելյանի հետ ԲՀԿ համակիրներ ենդրա համար էլ լարվել են 

գյուղացիների հարաբերությունները ղեկավարի հետ:

-Ծառուկյանը սերմացու էր բերումօգնումդե գնացեք հիմատեսնեմո՞վ կտա ձեզ դա,-ասաց խանութպանը

Մարդկանց չեք կարող հիմա հանդիպելդաշտերում աշխատում են այս անապատի շոգ արևի տակ:
Նարինե Հասրաթյան