Զենքը կրակեց՝ Հրազդանի ԲԿ-ի ղեկավարը փոխվեց

28/06/2021 14:48
Զենքը կրակեց՝ Հրազդանի ԲԿ-ի ղեկավարը փոխվեց

Հիշեցնենք, որ մեր կայքը 2019թ-ի վերջերին,  իր ընթերցողներին էր ներկայացրել նախկին Ջուջուլիկի, անձնագրով՝ Ռ.Պետրոսյանի՝ 50 հազար դոլարի դիմաց  նշանակած կադրի, ՀՀ  Ոստիկանության բուժ վարչության  նախկին պետ՝ Արմեն Հախվերդյանի հիվանդանոցի խոհանոցային  քաջագործությունների մասին: «Պորճ» տնօրենը  հիվանդներին չէր ընդունում, փոխարենը, ողջ  մարմինը  նակոլկաներով դաջված, հիստերիկ մի կին էր հրահանգներ տալիս:

Նակոլկատեղակալը շտապ օգնության մեքենաների վարորդներին այնպիսի վախի մեջ էր պահում, որ ոչ-ոք  չէր հանդգնում ոտք  դնել տնօրենի առանձնասենյակ:
Հետազոտող-ախտորոշող բուժսարքերը հրահանգել էր իջեցնել առաջին հարկ, ստիպելով վերին հարկի հիվանդներին դժվարությամբ իջնել ներքև՝ հետազոտվելու:
Հիվանդների դժգոհությունները պատճառ դարձան հիվանդ այցելուների թվի կրճատմանն  ու գանձապետարան գումարների հոսքի նվազման:
ԲԿ-ում շունն ու տերն իրար չէին ճանաչում:
Երբեմնի մեծ հեղինակություն վայելով Հրազդանի ԲԿ-ն օր-օրի  քանդվում էր՝ անտերության ու անգործունեության մատնված:
Զավեշտն այն էր, որ տնօրեն  Արմեն Հախվերդյանը զինված թիկնապահով էր շրջում ԲԿ-ում՝ վախ ու զարմանք տարածելով հիվանդների շրջապատում:
Ի վերջո, մի օր այդ  զենքը կրակեց՝ սթափեցնելով նոր նշանակած մարզպետ՝ Մեսրոպ Մեսրոպյանին, ով 2021թ-ին մայիսի 7-ի հրամանով նոր նշանակում արեց: Մ. Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրի նախկին տնօրեն՝ Կարեն Սահակյանին հանձնելով Հրազդանի ԲԿ-ի ղեկավարությունը
ՀԺԱՄ-ը Հրազդան ԲԿ-ում է: Նոր տնօրեն՝ Կարեն Սահակյանից  տեղեկացանք, որ ԲԿ-ն ունի նոր բուժ գծով տեղակալ, պահեստազորային ծառայության բժիշկ՝ Արա Սիմոնյան:
-ԲԿ-ն բժշկական  նեղ մասնագետների կարիք չունիԲԿ-ի հիմնախնդիրն այսօր, նոր, արդիական  բժշկական սարքավորումների ձեռք բերումն է,- ասաց Կարեն Սահակյանը,- Հրատապ խնդիր է համակարգչային տոնոգրաֆիայի ձեռք բերումը և ԲԿ-ին  շտապ այս ծանր ճգնաժամից հանելը:
Հ.Գ. 1 Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ Կարեն Սահակյանը 2008-2011 թթ-ին ղեկավարել է Երևանի Մալաթիա- Սեբաստիա ԲԿ-ի տնօրինությունըԱյնուհետև, ղեկավարել է Մ.Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրըԲնականաբար, փորձառու, գործին գիտակ՝ Կ.Սահակյանին դժվար չի լինի Հրազդան ԲԿ-ն վերականգնել և դնել մարզային ԲԿ-ի զարգացման ուղու վրա:
Հ.Գ. 2 Հրազդան քաղաքում կատարած մեր բլից ու սոց հարցումների արդյունքում պարզվեց, որ քաղաքի հանրությունը լավ  ճանաչում ու հարգանք էր տածում  Սահակյան գերդաստանի շառավղի՝ Կ. Սահակյանի հանդեպ, ով հայրենակիցների բազում կյանքեր է փրկել ու օգնել բժշկական խորհրդատվությունների ու խորհուրդների տեսքով:
Անի Մադոյան