Հարգելի ընդդիմություն, ի՞նչու եք վախենում կտրուկ գործողություններից

03/03/2021 10:45
Հարգելի ընդդիմություն, ի՞նչու եք վախենում կտրուկ գործողություններից

Հարգելի ընդդիմություն։
Ի՞նչու եք վախենում կտրուկ գործողություններից։ Կորցնելու բա՞ն ունենք։
Ինչ ունեինք արդեն կորցրել ենք ու շարունակում ենք կորցնել։
Նման կրիտիկական իրավիճակում,շատ անհասկանալի է ձեր՝ օենքի ու օրինականության ճանապարհով հարցերը լուծելու գործելաոճը։
Ի՞նչ օրենքի և օրինականության մասին է խոսքը, երբ հենց իշխանությունը, ով, ըստ էության, օրենքի ու օրինականության ջատագովն է, ինքն է ոտնահարում օրենքը։
Չգիտեմ, ու՞մ եք սպասում, ի՞նչին եք սպասում, մի՞թե չեք տեսնում, որ ժամանակն ու իրադարձությունների զարգացումները միանշանակ մեր դեմ են աշխատում։
Հորդորում եմ վերանայեք ձեր մարտավարությունը, ձեր հետագա գործողությունները և անցեք ռադիկալ քայլերի։
Հանրահավաքներից մեկում հայտարարեցիք, որ ունեք պլան ա, բ, գ դ......
Ես առաջարկում եմ պլան Ս այլ տարբերակ չկա։
Մոբիլիզացրեք ժողովրդին Բաղրամյանում և ազգովի մի անգամ ու վերջնական իրականացնենք դավաճան թուրքին հեռացնելու օպերացիան։
Ժողովուրդը իրավունք ունի ապստամբելու ու դրա օրինական հիմքերը կան։
Մնում է կամքն ու վճռականությունը։
Հուսով եմ, վերջապես կդաթարեցնեք,այդ ոչինչ չտվող, անիմաստ ելույթներն ու քայլերթերը,որոնք արդեն հոգնեցնող ու հուսահատեցնող են ու վերջապես կգնաք, ռադիկալ քայլերի։
Աստված պահապան մեր ազգին։