ԱՄՆ ռմբակոծում Սիրիան. Բայդենը Թրամփ չէ՝ հետաքրքիր զարգացումներ են սպասվում

28/02/2021 08:27
ԱՄՆ ռմբակոծում Սիրիան. Բայդենը Թրամփ չէ՝ հետաքրքիր զարգացումներ են սպասվում

ԱՄՆ֊ն երեկվանից շատ ահավոր ռմբակոծում է Սիրիան և այսօր կարծես թե մտավ Սիրիա կամ մտածի հաշիվ է։
Բայց ոնց֊որ ինքնակամ դուրս էր եկել չէ՞ և ո'չ միայն դուրս էր եկել, այլ դուրս գալով Սիրիան հանձնել էր ռուսին և թուրքին։
Իսկ ինչու՞ պիտի հանձներ. Բնական է, որ ոչ սիրուն աչքերի համար... փոխարենը մի բան պետք է ստանար չէ՞։
Հիմա եթե կատաղած հետ է գալիս՝ չնայելով շատերի մռութին, նշանակում է, որ այն ինչ պիտի ստանար Սիրիայի դիմաց՝ չի ստանում և իրեն քցված է համարում։
Հետաքրքիր է՝ ինչի՞ դիմաց էր զիջել և ինչ չստացավ կամ ստիպում է, որ պարտավորությունները կատարվեն։ Չնայած հակառակն էլ կարող է լինել. Մի բան ստացել է ու հիմա ինքն է փորձում քցել։
Ամեն դեպքում՝ Բայդենը Թրամփ չէ և հետաքրքիր զարգացումներ են սպասվում։
Հետաքրքիր է նաև այն, որ ԱՄՆ֊ն փորձում է հետ գալ Սիրիա այն օրը, երբ ՀՀ ԳՇ֊ն փորձում է հեղաշրջման հիմք դնել, իսկ Գենշտաբը վեց ամիս լռելուց հետո որոշում է գնալ հեղաշրջման հենց այն  օրը, երբ ԱՄՆ֊խփում է Սիրիային։ Շատ տարօրինակ զուգադիպություն և եթե սրանք կապված են միմյանց հետ, ուրեմն կա'մ ԱՄՆ֊ն է խախտում պայմանավորվածությունը Սիրիայում և Ռուսը Գենշտաբին տալիս է դաբրո, կամ ԱՄՆ է հասկացել, որ իրենց իմացաց կոկոլը արդեն ռուսի համար է աշխատում և նրանք են չերեզ Պոնչ Գենշտաբին շարժում և հլա Սիրիային էլ խփում։
Շատերիս էլ թվում է, թե մեր կինոյի վերջին սերիան ենք դիտում, բայց կարծես թե  կինոն միայն նոր է սկսվելու...

Արմեն Արգինյան