Կառավարության որոշումը զայրացրել է մարդկանց. «Լա՛վ ժողովուրդը ձեզ ի՞նչ է արել, որ այսքան ատում եք նրանց»

22/02/2021 17:29
Կառավարության որոշումը զայրացրել է մարդկանց. «Լա՛վ ժողովուրդը ձեզ ի՞նչ է արել, որ այսքան ատում եք նրանց»

Մարզերում, ազգաբնակչության շրջանում անհանգստություն եւ դժգոհություն է առաջացրել այն նորությունը, որ հողի եւ գույքահարկի հավաքագրվող մուտքերը այսուհետ,  պետք է կատարվեն ոչ թե համայնքապետարանում այլ  բանկերում կամ  Հայփոստի բաժանմունքներում։ Մեր կայքին դիմող բազմաթիվ քաղաքացիներ գրեթե նույնաբովանդակ դժգոհություններ են հայտնում պետական վարձավճարների հարկման նոր ծրագրից, քանի որ այն իրենց համար կլինի դժվար եւ ծախսարար։

-Լա՛վ ժողովուրդը ձեզ ի՞նչ է արել, որ այսքան ատում եք նրանց: Պանդեմիան ու պատերազմը էնպես բան չարեցին, որ հայ ժողովրդի վիճակը բարելավվեր, էս էն ծանր ժամանակահատվածն է, որ օր-օրի Հայաստանը հողազրկվում է, օրական թաղվում ենք աղքատության մեջ, դառնալով հիվանդ ու ընչազուրիկ։ Լիքը կուտակած հողի, անշարժ գույքի հարկեր ունենք։ Հիմա ասում են ձեր հարկերը պետք է տանեք բանկերում կամ պոչտաներում մուծեք։ Բանկը միջնորդավճար է պահում 500 կամ 300դրամ, իսկ պոչտան էլ 300 դրամ, հըլը մի հատ էլ տրանսպորտի ծախս  պետք է անենք։ Բա հետո՞, հիմա էլ բանկերը էլ ավելի հարստանան մենք դառնանք էլ ավելի չքավո՞ր։ Հարկ ու պարտք էր, գնում էինք տեղում մուծում էինք էս ի՞նչ Եվրոպա են հորինել, փոխանակ աշխատատեղի, մարդու հացի խնդրի մասին մտածեն աթոռին թառած պարապ ղեկավարության պաշտոնյաները,- փոխանցում են քաղաքացիները։