ՌԴ-ն առաջարկել է պատվաստանյութի 150.000 օրինակ նվիրել ՀՀ-ին, բայց Հայաստանը չի գրանցում պատվաստանյութը

27/01/2021 12:51
ՌԴ-ն առաջարկել է պատվաստանյութի 150.000 օրինակ նվիրել ՀՀ-ին, բայց Հայաստանը չի գրանցում պատվաստանյութը

Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից
Հայաստանի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը չի գրանցում կորոնավիրուսի դեմ նախատեսված ռուսական «Вектор»-ի մշակած պատվաստանյութը:
Mediaport-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը առաջարկել է պատվաստանյութի 150.000 օրինակ նվիրել ՀՀ-ին, բայց Հայաստանը չի գրանցում պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից:
Ավելին, Հայաստանի մի շարք մասնավոր բուժկենտրոններ արդեն իսկ պայմանավորվածույթյուններ ունեն ռուսական ընկերության հետ, սակայն չեն կարողանում ներմուծել պատվաստանյութը՝ դարձյալ գրանցման բացակայության պատճառով:
Փոխարենը Արսեն Թորոսյանն ու դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, որոշակի կոռուպցիոն սխեմաներով գրանցել են բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը՝ պետբյուջեի միջոցներով գնելով 55.000 օրինակ, որոնք առաջիկայում ներմուծելու են Հայաստան:
Mediaport-ի տեղեկություններով՝ բրիտանական պատվաստանյութը Հայաստանում շրջանառության մեջ կդրվի փետրվարի վերջից: