ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է

22/01/2021 16:39
ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ կառավարությունը որոշել է անձնական զենքեր տրամադրել իշխանական պատգամավորներին և որ օրինագծի հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է։
Երբ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական տվեց, մտածեցի, որ մի փորձանքից ազատվեցինք, բայց կառավարության մեր աղբյուրներից ճշտեցի, որ թեև Էդուարդը գնաց, բայց վերջինիս հիմար մտահաղացումը մնաց։
Կառավարության՝ մեր աղբյուրները վկայում են, որ կառավարությունն այնուամենայնիվ շահագրգռված է իշխանական պատգամավորներին զինելու հարցում և պատրաստվում է օրինագիծ մտցնել ԱԺ կա'մ ուղղակի օրենք ընդունել, կա'մ օրենքի մեջ փոփոխություն կատարել, այն է՝ << Զենք տրամադրել իշխանական պատգամավորներին>>։
ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է, քանզի իրավաբանալան կրթությունն անգամ պարտադիր չէ, որպեսզի հասկանալի լինի այս որոշման մեջ տրամաբանության բացակայությունը։
Նախ՝ ի՞նչ է նշանակում իշխանական պատգամավոր։
Չէ', հասկանալին հասկանալի է, երբ այս տերմինն օգտագործվի գարեջրի սեղանի շուրջ խորաթի շրջանակներում, բայց որպես օրե՞նք... օրենքով իշխանական պատգամավո՞ր։ Դա ի՞նչ է...
Ընտրական օրենսգրքով բնակչությունն ընտրում է պատգամավոր... ընդամենը պատգամավոր, այլ ոչ թե աջ կողքի վրա քնող պատգամավոր կամ ձախ ոտքից ելնող պատգամավորուհի։
Լա'վ, բա եթե այդ իշխանական պատգամավորը անցնի ընդդիմադիր ճամբար և մի ընդդիմադիր էլ սկսի հարել իշխանությանը, բա այս դեպքում ո՞նց են անելու՝ այդ երկուսն իրար մեջ զենքի հանձնում֊ընդունում ե՞ն անելու))))
Դեռ աթենական ժամանակների իրավական ակտերից կարելի է եզրակացնել, որ ուժային համակարգից դուրս որոշ քաղաքացիների զինելու տրամաբանությունն այն է, որ թույլ են և անպաշտպան, ասել կուզե՝ տրամաբանությունը հուշում է, որ պաշտպանել է պետք ընդդիմադիր պատգամավորներին, քանզի իշխանական պատգամավորների տրամադրության տակ են՝ բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ֊ն և մնացյալ ուժային կառույցները։
Այստեղից եզրահանգում.
1. Եթե դու ներկայացնում ես ուժային կառույցները, բայց քեզ զգում ես անպաշտպան, ուրեմն պետություն գոյություն չունի։
2. Եթե սկսել ես վախենալ հասարակությունից, ուրեմն դու կա'մ մի ազգադավ գործ ես արել, կա'մ դեռ նոր պետք է անես։
3. Որն էլ, որ լինի, ցույց ես տալիս քո անճարությունն ու անկարողությունը։