Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
19/01/2021 12:10

Այսօր մամուլը գրեց, որ Ադրբեջանը հունվարի 15-ին, Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: Դեռ նոյեմբերին էր ահազանգ հնչել այն մասին, որ ադրբեջանական կողմը խոսում է 50 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, որը Հայաստանի համար աստղաբաշխական թիվ է: Ավելին, Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ էր հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։ Ավելին, թուրքական հեռուստաընկերությամբ դեռ դեկտեմբերի 8-ին էր նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակվել՝ կրկին պահանջելով Զանգեզուրը՝ գումարի դիմաց:
Ուշագրավ է, որ մինչ մամուլը և տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր անելու հնարավորության մասին, Նիկոլի իշխանությունը ոչինչ չէր անում դրա դեմն առնելու համար: Այսպիսով, ինչպես պատերազմին չէր պատրաստվում Նիկոլի իշխանությունը, երբ դեռ հունիսին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում՝ Թուրքիայի ներգրավմամբ, Նիկոլի իշխանությունը չի պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանել մեր երկիրը: Սա ևս մեկ ապացույց է, որ քանի դեռ Նիկոլը չի հեռացել միշտ հայկական կողմը տուժելու է:
Աղբյուրը՝ Paradox Media

- Նոր դեմքեր. Սրանք ապրում են մեր շարքերում ու տրորում մեր սուրբ Հողը (Տեսանյութ)
- Հարգելի ընդդիմություն, ի՞նչու եք վախենում կտրուկ գործողություններից
- «Իմքայլականների» կողմից տարածվող երեկվա հավաքի լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է
- Արձանագրելով, որ հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ
- Սա է մեր իրականությունը... ձեզ մարդ ասողի....
- Եղանակային կանխատեսում. Մարտի երկրորդ կեսին տաք կլինի
- ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատից խարդախությամբ խոշոր գումար հափշտակելու դեպք
- Կապիտուլյանտն անձամբ անցավ թռուցիկների վրայով, որոնց վրա գրված է՝ «Նիկոլ դավաճան»
- «Ազգ, բանակ, հաղթանակ». ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում
- Հրապարակ «բերման ենթարկվածները» միացել են Բաղրամյան փողոցում հրաժարական պահնջողներին