Ցավոք, Հայաստանում չկա Դեմոս ՝ Հայաստանն այլեւս Օխլոսապետություն է

13/01/2021 16:03
Ցավոք, Հայաստանում չկա Դեմոս ՝ Հայաստանն այլեւս  Օխլոսապետություն է

Կար ժամանակ, որ օրվա մեջ բազմաթիվ պոստեր էի անում։ Ես կարծում էի, որ Հայերը պարզապես խաբվել են։ Կարծում էի, որ իրավական, քաղաքական, տնտեսգիտական գիտելիքների պակասի պատճառով մարդիկ չեն կարողանում ճիշտ վերլուծություններ անել և չեն տեսնում թե ուր է տանում այս խունտան մեր երկիրը "թավշյա" բարձ դնելով մեր ազգի գլխի տակ։

Փաստացի քայլառաստների իշխանության գալու օրվանից հնարավոր բոլոր տարբերակներով փորձել եմ մարդկանց բացատրել, որ այս խունտան եկել է իշխանության ունենալով նպատակ՝ կործանել Հայն ու Հայաստանը։ Ինձ համար Հայաստանն ու Արցախը նույն իմաստն ունեն, դրա համար հատուկ չնշեցի Արցախը։
Եկավ այն սև օրը երբ ազգադավ ստահակը արեց "իր քայլը"։

Մի գրիչի հարվածով թուրքին նվիրեց արյունով ազատագրած մեր հայրենի հողերը և որպես արդարացում իր դավաճանության "մատաղ" արեց մի ամբողջ սերունդ։ Չթվարկեմ այն ամենը ինչ արեց այս Նեռը։
Բոլորս գիտենք, բոլորս տեսանք։

Սպասում էի, որ այդ քայլից հետո Հայերի մոտ, ինչպես միշտ, կզարդնի ինքնապաշտպանական բնազդը և ինչպես, որ համախմբում էինք արտաքին թշնամուն դիմակայելու համար, կհամախմբցենք նաև ներքին թշնամու առաջ և գահընկեց կանենք անթասիբ, վախկոտ ալկաշին։
Անցավ 2 ամիս։ Մեր ազգը դեռ լուռ է կամ արդեն դադարել է որպես ազգ գոյություն ունենալ։ Կար ժամանակ, որ կարծում էի թե մարդիկ պարզապես չեն տեսնում իրականությունը, երբ տեսնեն...։ Տեսան և՞...
Ես կարծում եմ, որ սա արդեն իրավունք չունի ազգ կոչվելու, սա ժողովուրդ է, ինչպես կոչում էր նրան Նեռը վերջին 2,5 տարում։ Ժողովուրդ, որ հանուն իր կաշվի հաճույքով կսովորի թուրքերեն ու կշարունակի վճարել իր վարկերը։
Ցավոք, Հայաստանում չկա այլևս Դեմոս ում հետ կարելի է զրուցել։ Հայաստանը Օխլոսապետություն է ու նրա հետ միակ զրույցի ձևը մահակն է։ Վերջապես ոչխարի համար ի՞նչ տարբերություն թե հովիվը ինչ ազգի է՝ Հայ, թուրք, Ռուս։ Իր համար մահակը մնում է մահակ։ Ցավում եմ, որ իմաստուն ազգը դարձավ ոչխարի հետ համեմատության առարկա։
Կարծում եմ այսօր արդեն խոսելն ու պոստեր անելը դարձել է անիմաստ. Հայ Մարդուն ոչինչ բացատրել պետք չէ իսկ ոչխարին՝ կարիք չկա։