Վերջին ԱԺ ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն էին
11/01/2021 11:10

2018 թվականի իշխանափոխությունից (իշխանազավթումից) հետո կայացած ԱԺ ընտրություններում եղել եմ թեկնածու և բնականաբար ունեմ բավականաչափ տեղեկություններ ընտրությունների և′ նախընտրական, և′ հետընտրական գործընթացների մասին։
Դեկտեմբերի 9-ի քվեարկությունից մի բան է շատ լավ տպավորվել. ընտրություններին մասնակցած բազմաթիվ քաղաքացիներ և ընտրական հանձնաժողովի անդամներ պատմում էին, որ քվեարկության օրը քաղաքացիները գալով տեղամաս և ստանալով <<Իմ քայլը>> դաշինքի քվեաթերթիկը, վիճել են հանձնաժողովականների հետ, թե իբր նրանք խաբում են ժողովրդին,նիկոլի անունը չկա քվեաթերթիկում` գրված են այլ անծանոթ անձանց անուններ։ Քաղաքացիներից շատերը, որոնք հազարավոր ձայներ են տվել <<Իմ քայլը>> դաշինքի թեկնածուներին, չեն էլ իմացել,թե ում են ընտրում։
Այստեղից հետևություն, որ խորհրդարանական պետության մեջ արժեզրկված ու իմաստազրկրկված է օրենսդիր իշխանության դերը, իսկ խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից շատերը այնտեղ հայտնվել են <<քայլելու>> և նիկոլին հավատարմության երդում տալու հետևանքով։
2018 թվականի ընտրությունները ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն էին,որի արդյունքում ձևավորված ԱԺ գործադիր իշխանության և այդ իշխանության ղեկավարի կամակատարն է։
ԱԺ իշխանական պատգամավորները չեն գործում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ներկայացուցչական մանդատով, չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին,չեն առաջնորդվում (չեն էլ կարող) առաջնորդվել իրենց խղճով և համոզմունքներով։Նրանք կաշկանդված են նիկոլի հրամայական մանդատով։
Այժմ շատ կարևորը է,որ պատգամավորները գոնե Հայաստանի համար այս կարևորագույն ժամանակահատվածում քաջություն ունենան և հրաժարվեն ծառայել դավաճան հողատուին։
#ուսապարկի_փոխարեն_պատգամավոր
#առանց_նիկոլ_Հայաստան

- ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է
- Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
- Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
- Письмо президенту Республики Азербайджан господину Алиеву И.Г.
- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը