Մազերը ֆենել, քողարկվել է չծեծվելու համա՞ր

30/12/2020 11:32
Մազերը ֆենել, քողարկվել է  չծեծվելու համա՞ր

Հանրաճանաչ Ջուջուլիկ-նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանի մերձավոր շրջապատից տեղեկանում ենք, որ  ԱԺ պատգամավորներին ծեծից ու ձվահարելուց  վախեցած՝ հպարտ մինիստրն  իր խուճուճ մազերը ֆենել է և կրում է լայն շրջանակներով սև ակնոցներ՝ ցուցարարներին անճանաչելի դառնալու համար:

-Սա դեռ իր սեռն էլ վախից կփոխի: Առաքելական եկեղեցու  բազմահազարանոց աջակիցների թվից  դեռևս ուշքի չի գալիս: Ռոմանոսի վրա ատամներ կռճտացողների թիվը մեծ է,-ասում է մեր զրուցակիցը,-Կոտայքի մարզպետ դառնալուց հետո նա քանդել է Կոտայքի մարզը, շատերին է վատություն արել, ընդհուպ քր. գործեր հարուցելով ՝ ՏԻՄ, ԲԿ, դպրոցների և ՋՕերի-ի տնօրենների վրա, որոնք, այս օրերին, ստվերի նման հետևում են Նիկոլի Ջուջուլիկի տեղաշարժմանը և հարմար պահի կտոր-կտոր կանեն պուդել-մինիստրին:

Հիշեցնենք, որ  ոչ վաղ անցյալում, Ռ. Պետրոսյանը եթերից հավաստիացնում էր բոլորիս, որ Սևանի ափամերձ տարածքներն ազատելու է ապօրինի կառուցած օբյեկտներից, Սևանը դարձնելով էկոլոգիապես մաքուր գոտի և բլա, բլա, բլա ….:
Ամալյա Սահակյան