«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար հարկ կլինեն հավելյալ բանակցություններ» Վ.Մատվիենկո
24/12/2020 18:38

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար Ռուսաստանը հույս ունի, որ միջազգային ջանքեր կգործադրվեն»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար հարկ կլինեն հավելյալ բանակցություններ։ Մենք անխոս հույս ունենք ԵԱՀԿ ջանքերի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ նախագահի եւ այլ պետությունների ղեկավարների ջանքերի գործադրման, ովքեր ներգրավված են Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»։
Մատվիենկոն ասել է, որ ռուսական կողմը կանխել է հակամարտության հետագա էսկալացիան, մարդկային հետագա զոհերը։ «Դա չափազանց բարդ համաձայնություն էր, որին հնարավոր եղավ հասնել ոչ դյուրությամբ։ Այսօր հենց ռուս խաղաղապահներն են, որ հակամարտության գոտում ապահովում են համաձայնության կատարումը, թույլ չեն տալիս խախտումներ վերջինիս դրույթների եւ թույլ չեն տալիս, որ լինի վերադարձ ռազմական բախումների, նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը»,- հավելել է ՌԴ ԴԽ ղեկավարը։

- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի
- Գերիների հարազատները՝ քայլածների ահուսարսափը
- Նիկոլը չուրացավ Ջոնիկին ու Հովիկին
- Մուրադով. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»
- Ուղղաթիռով նախարարության շենքից էվակուացնում են ՊՆ ղեկավարությանը (տեսանյութ)
- Բանակը քննարկում են դասալիքները
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- Անօրինական հրահանգ են իջեցրել(Տեսանյութ)