Որսորդ Սոնիկն ու անգլուխ մարզպետը. Որտե՞ղ են զինվորների հասանելիք օգնությունները
07/12/2020 10:34

Լուսանկարի կինը, Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ՝ Սոնյա Բուդաղյանն է: Էջմիածնի թիվ 5 դպրոցի նախկին ռուսերեն լեզվի ուսուցչուհին: Սուրբ քաղաքում այս կինը հանրաճանաչ է ո՛չ որպես ուսուցչուհի, այլ որպես իր բիզնեսմեն եղբայրներին կառավարող քրոջ, ով ամուսնալուծված է և թույլ չի տալիս եղբայրներին կին ընտրել՝ պատճառաբանելով, որ կգան օտար կանայք և իրենց հարստությունը կուտեն:
Ծիծաղում ե՞ք, լրջացեք, սա իրականություն է:
Հարուստ եղբայրների
գումարների շնորհիվ, Սոնյա Բուդաղյանը 2018թ-ին, պաշտոնում փոխարինեց Գայանե Սայադյանին՝
բառացիորեն քանդելով մարզի դպրոցներն ու տեղահան անելով տնօրեններին՝
պատճառաբանելով, որ նրանք ՀՀԿ անդամ են: Սոնյա Բուդաղյանի անմիջական զոհերը դարձան
Բաղրամյանի, Զվարթնոցի, Էջմիածնի թիվ 2, Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի և ուրիշ դպրոցների տնօրեններ:
Խիստ տուժեց Բաղրամյանի դպրոցի նախկին տնօրեն՝ Շուշանիկ Ոսկանյանը, ով, ըստ հավաստի լուրերի, վաճառել էր Էջմիածնի իր առանձնատունը և գումարը տվել Սոնյային՝ Զվարթնոցի դպրոցում տնօրենի մրցույթում հաղթելու համար:
Եվ հաղթեց: Սակայն, հանրային մեծ ընդվզումների արդյունքում,
ազատման դիմում գրեց և հեռացավ:
Այնուամենայնիվ, Ս.
Բուդաղյանը նժույգի վրա էր, որսորդի դերում, դպրոցների ղեկավարներն էլ՝ խրտնած ու
քրտնած: Մարզի որոշ կրթօջախների ղեկավարների որսը չհաջողեց, ովքեր, այսօր, ծիծաղում են անգետ, սորոսական
Սոնյայի վրա, ով նստած հաշվում է իր ծննդյան օրվա նվերներն ու գումարներով լի ծրարները, որոնք օրերս է ստացել է իր
ենթականներից՝ հլու հնազանդ տնօրեններից: Օրինակ՝ Ոսկեհատի դպրոցի տնօրենը
թանկարժեք նվերին զուգահեռ, քոմենթ էր ձոնել՝ առ Սոնիկ-վերադաս:
Ի դեպ, Արմավիրի մարզպետն
իր փայ հասցնող Սոնյայի պաշտոնավարման հերթական մրցույթն անցկացրեց պատերազմի թեժ օրերին՝ առանց մրցույթ ու
աննկատ:
Ըստ մարզի մեր հավաստի
լրատուների, Սոնյա Բուդաղյանն ու մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը թաքցրել են
զինվորների հասանելիք օգնությունները: Ասել է թե, թավշե իշխանավորները Մանվել
Գրիգորյանի ձեռագրին են նմանակել՝ գողանալով զինվորի հասանելիքը:
Մի քանի դպրոցների
տնօրեններ այս մասին են վկայում:
-Անհայտ կորել են
դպրոցներում կարված այն բոլոր պարագաները, որոնք պիտի սահման, զինվորին
հասնեին: Մարզում շշուկներ կան, որ չի կարելի «չերեզ» մարզպետարան ուղարկել ռազմի
դաշտի օգնությունները: Փաստ է, որ այլ հասցեներով ուղարկված օգնությունները հասել են մեր զինվորներին, իսկ մարզպետարանում
կուտակածը՝ ոչ,-վրդովված ասում են տնօրենները:
Ներկա պահին, անծրագիր
ու անուղեցույց, կտրված իրենց վերադասից, դպրոցների տնօրենները շվարած հարցնում են.
- Լավ, ո՞վ է այս
հանցավոր գործունեության պատասխանատուն: Այս որտե՞ղ հասցրին երկիրը այս չտեսների ու
սովածների իշխանությունը, մի՞թե սա էր հեղափոխության մեր ակնկալիքը: Կոչ ենք անում բոլորին դուրս
գալ փողոց ու վռնդել այս
թալանչիներին: Մենք խաբված ու թալանված ենք: Ավելին՝ ծախված ենք մեր ոսոխին՝
հայրենիքի տարածքներով ու մեր օթևաններով: Սա պետական դավաճանություն է,
վռնդեք ու պատժեք այս ստոր
իշխանավորներին, սորոսականների ցանցը Հայաստանում այսուհետ բացահայտված է,- զայրացած
ասում են Արմավիրի մարզի դպրոցի ղեկավարները:
Նարինե Հասրաթյան

- ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է
- Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
- Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
- Письмо президенту Республики Азербайджан господину Алиеву И.Г.
- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը