Մավրն արեց իր գործը. մավրը հեռանու՞մ է

03/12/2020 16:46
Մավրն արեց իր գործը. մավրը հեռանու՞մ է

Ըստ քայլածների նեղ շրջապատի, իշխանական կուսակցության պատգամավորների հետ վերջին հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հոխորտացել է թիմակիցների վրա, ու պահանջել, կուսակցությունից ու մանդատից հրաժարվել ցանացողները չուշացնեն եւ արագ լքեն իրենց շարքերը: Ըստ նույն աղբյուրի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ընդդիմացող պատգամավորներին հրահանգել է խմբկցությունից դուրս գալու փոխարեն վայր դնել մանդատը, մտավախություն ունենալով, որ ըննդիմացող յուրայինները կքվեարկեն ընդդիմության առաջարկած վարչապետի թեկնածուի օգտին:

Փաշինյանն ասել է, որ ինքը պատրաստ է հրաժարվել պաշտոնից՝ եթե թիմի ներսում մեկ միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս լինի: Որպես լուծում, նա առաջարկել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ըստ աղբյուրի, թիմն ընդանուր հայտարարի չի եկել՝ վարչապետի ցրված մտքերի եւ խնդրի առարկայական լուծումների բացակայության պատճառով: