ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար
09/11/2020 14:21

Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման համար:Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակը շրջանցել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկի մասին հարցը: Առաջարկի մասին առաջինը հայտնել է CNN Turk-ը. ռուս լրագրողների՝ Պեսկովին ուղղված ճշտող հարցին ի պատասխան ՌԴ նախագահ խոսնակն ասել է. «Շաբաթ օրը մենք հայտնեցինք այն թեմաների մասին, որոնք քննարկվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ: Ղարաբաղի թեման շոշափվել է»:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայից, Լիբիայից վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ հարձակում է գործել Արցախի վրա: Ծանր մարտեր են ընթանում տարբեր ուղղություններով, Ադրբեջանը կիրառում է ողջ զինանոցը, անգամ արգելված զինատեսակներ՝ կասետային ռումբեր, ֆոսֆորային զենքեր, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանը կրում է մարդկային ուժի և սպառազինության մեծ կորուստներ: Պատերազմական գործողությունների ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի, 18-ին՝ Ֆրանսիայի, իսկ 26-ին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի համաձայնության մասին, երեք անգամն էլ ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

- Ա. Աշոտյան. Սերժ Սարգսյանը խոսելու է 2018-ի մասին (Տեսանյութ)
- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի
- Գերիների հարազատները՝ քայլածների ահուսարսափը
- Նիկոլը չուրացավ Ջոնիկին ու Հովիկին
- Մուրադով. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»
- Ուղղաթիռով նախարարության շենքից էվակուացնում են ՊՆ ղեկավարությանը (տեսանյութ)
- Բանակը քննարկում են դասալիքները
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)