Սամվել Դիլբանդյան. «Անսպասելի եւ անժամանակ էր նրա նման կենսախինդ մարդուն կյանքից հեռանալը»

28/10/2020 20:56
Սամվել Դիլբանդյան. «Անսպասելի եւ անժամանակ էր նրա նման կենսախինդ մարդուն կյանքից հեռանալը»

Հարգելի գործընկերներ
ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնը ծանր կորուստ կրեց՝ այսօր կյանքից հեռացավ ամբիոնի դոցենտ, վաստակաշատ իրավաբան, լավագույն մարդ եւ գիտնական՝ Դավիթ Զաքարի Ավետիսյանը։ Խորը ցավով եմ գրում այս տողերը, որովհետեւ նրա մեջ էր դատավորը, գիտնականը, մանկավարժը եւ բանաստեղծը։ Անսպասելի եւ անժամանակ էր նրա նման կենսախինդ մարդուն կյանքից հեռանալը։ Հիշում եմ նրա վերջին բանաստեղծությունները, որոնք նվիրված էին Արցախյան պատերազմին եւ մեր նորօրյա հերոսներին:
Իմ եւ մեր ամբիոնի անունից խորը ցավակցում եմ նրա ընտանիքին եւ հարազատներին ծանր կորստի համար: