Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել առանց նախապայմանի

28/10/2020 17:41
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել առանց նախապայմանի

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց որևէ նախապայմանի: 
Ալիևն ընդգծել է, որ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավեր չի ստացել, սակայն ստանալու դեպքում դրական կարձագանքի:
Նա հավելել է, որ պատրաստ է Մոսկվա ժամանել և բանակցել Հայաստանի վարչապետի հետ՝ առանց որևէ նախապայմանի: