Մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը

28/10/2020 15:19
Մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը

72 տարեկանում, COVID-19-ի հետևանքով, հոկտեմբերի 28-ին մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Նա բուժում էր ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, վիճակը գնահատվում էր ծանր, քանի որ ուներ ուղեկցվող հիվանդություններ:

HZHAM-ը ցավակցում է Գուրգեն Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին եւ գաղափարակից ընկերներին: