Հակառակորդը ավիահարվածներ է հասցնում Ստեփանակերտին. Թիրախավորվել է ծննդատունը. ԼՐԱՑՎՈՂ

28/10/2020 14:58
Հակառակորդը ավիահարվածներ է հասցնում Ստեփանակերտին. Թիրախավորվել է ծննդատունը. ԼՐԱՑՎՈՂ

Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը: Եղել է մոտ 6-7 հարված: 
14:25 - Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ հակառակորդն ավիահարվածներ է հասցնում Արցախի մայրաքաղաքին: 
14:39 - Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։