Հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն. Ադրբեջանը դիմում է իր մեծ եղբայր Թուրքիային, մենք էլ դիմելու ենք մեր մեծ եղբայր Ռուսաստանին (Տեսանյութ)

28/10/2020 12:48
Հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն. Ադրբեջանը դիմում է իր մեծ եղբայր Թուրքիային, մենք էլ դիմելու ենք մեր մեծ եղբայր Ռուսաստանին (Տեսանյութ)

Մանուել Մանուկյանը Բաց նամակով դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հագելի Վլադիմիր Պուտին, ես Մանուել Մանուկյան եմ, ՀՀ հասարակ քաղաքացի, չունեմ պաշտոն և կոչում, բայց հավատում եմ Աստծուն և արդարությանը։ Աստված արդարությունը պահելու համար մոլորակի վրա Ձեզ նման հզոր մարդկանց ունի։ Հայ ազգը միշտ եղել է Ձեր բարեկամը, կեղծ խոսքեր չէ և այս իրավիճակից ելնելով չէ որ ասում եմ, մենք երբեք չենք կարող դավաճանել Ռուսաստանին, այն ինչ ասում է ստոր Ալիևը՝ կեղծիք է, եթե Հայ ազգի մեջ եղել են որոշ պղծված դավաճաններ, չի նշանակում, որ մենք կարող ենք որևիցե պահի հեռանալ մեր Դարավոր բարեկամ Ռուսստանից։ Մենք պատրաստ ենք պատերազմել մինչև վերջի շունչը, ես ինք առաջին օրվանից եղել եմ առաջնագծում և իմ աչքերով տեսել եմ ,որ հայերի դեմ կռվում են Թուրքիայի բանակի զինվորներ, կռվում են ահաբեկիչներ, որոնց դեմ ամբողջ աշխարհն է պայքարում։ Իմ նամակը անկեղծ է, իմ նամակը հավատով է, իմ նամակը հանուն Հայաստանի և Ռուսաստանի շահերի է, իմ նամակը հանուն Աստվածային ճշմարտության է։ Օգնեք մեզ կանգնեցնել մեզ բնաջնջել ցանկացող Էրդողանին, որը մեզանից մի քանի հազար անգամ մեծ է, մենք պատրաստ ենք կռվել վախկոտ Ադրբեջանցինների հետ, բայց Թուրքիայի և տեռորիստական մեծ խմբերի դեմ կռվելու համար Ձեր օգնության կարիքը ունենք։ Դուք մշտապես պայքարում եք տեռորիստների դեմ, վարձկան ահաբեկիչների դեմ, այսօր Թուրքիայի գլխավորությամբ այդ բոլորը միասին դուրս են եկել Հայաստանի դեմ։ Սիրիայի կողմից զգացին Ձեր հուժկու հարվածները, հասկացան որ ոչնչի չեն հասնում, հիմա փորձում են Հայաստանի կողմից հաջողության հասնել։ Խնդրում ենք օգնեք մեզ Թուրքիայի հետ պատերազմում, այս օրերի ընթացքում նաև ռմբակոծում են Հայաստանի տարածքները, Թուրքիայի նման բարբարոս ցեղի դեմ պատերազմելու համար, մեզ միայն դուք կարող եք օգնել, Թուրքիան հենց Ձեզանից է վախենում, Հայաստանը Ձեր դարպասն է, որը ուզում է կոտրել Թուրքիան և մտնել Ձեր տուն։ Հույս ունեմ որ հասարակ մարդու նամակը, անպայման կհասնի Ձեզ, ես վստահ եմ որ դուք այստեղի իրավիճակին շատ լավ տիրապետում եք, բայց իմացեք որ ամեն Հայ զինվորի կյանք թանկ է, հայ զինվորը ահաբեկիչ չէ, հայ զինվորը բարբարոս չէ, հայ զինվորը ազնիվ մարդ է, ով իր կյանքի գնով պաշտպանում է իր ընտանիքը, իր հողը և ջուրը։
Հ.Գ. Եթե ադրբեջանը դիմել է իր մեծ եղբայր Թուրքիային, մենք էլ դիմում ենք մեր մեծ եղբայր Ռուսաստանին։
Открытое письмо Владимиру Путину.
Многоуважаемый Владимир Путин.
Я Мануэль Манукян, рядовой гражданин Республики Армения, у меня нет должности, но я верю в Бога и в справедливость. У Бога на планете есть такие могущественные люди, как Вы, чтобы отстаивать справедливость. Армянский народ всегда был вашим другом и союзником, это не ложные слова, исходя из этой ситуации, я говорю, что мы никогда не сможем предать Россию, то, что говорит бессовестный Алиев, является ложью, если в армянском народе были какие-то оскверненные предатели, это не значит что мы можем в какой-то момент покинуть нашего давнего векового друга-- Россию. Мы готовы сражаться до последнего вздоха, я был на передовой линии с первого дня, собственными глазами видел, что турецкие солдаты сражаются против армян, воюют против нас сирийские террористы, против которых воюет весь мир. Мое письмо искреннее, мое письмо - с верой, мое письмо - в интересах Армении и России, мое письмо - для Божественной истины. Помогите нам остановить Эрдогана, который в несколько тысяч раз сильнее нас, мы готовы бороться с трусливыми азербайджанцами, но нам нужна ваша помощь в борьбе с крупными террористическими группировками в Турции. Вы постоянно боретесь с террористами, наемными террористами, сегодня все они во главе с Турцией вместе выступили против Армении, они почувствовали ваши сильные удары из Сирии, они поняли, что ничего не добиваются, теперь они пытаются добиться успеха со стороны Армении. Пожалуйста, помогите нам в войне с Турцией, в наши дни территории Армении бомбят, мы боремся не только против Азербайджана, но и против Турции и сирийских наёмников. И только Вы, УВАЖАЕМЫЙ ВЛАДИМИР ПУТИН, можете нам помочь, наш народ доверяет и верит в Вас, вы хорошо понимаете наше состояние и входите в наше положение, и Вы, как никто другой, знаете, как дороги жизни наших солдат, молодых ребят.Турция вас боится, Армения - ваши ворота, и турки хотят сломать эти ворота и войти в Твой дом. Я надеюсь, что письмо обычного и простого человека, обязательно дойдет до Вас, я уверен, что вы очень хорошо знаете здешнюю обстановку и ситуацию, и знаете, что жизнь каждого армянского солдата драгоценна, армянский солдат не террорист, армянский солдат не варвар, армянский солдат - честный воин, который должен и вынужден защищать свою семью, свою землю и воду ценой своей жизни.
PS Если Азербайджан обращается к своему старшему брату Турции, мы также обращаемся к нашему старшему брату России.