Սա առաջին դեպքը չէ. Հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն

17/10/2020 11:44
Սա առաջին դեպքը չէ. Հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն

ՊԲ զինծառայողների կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողը վիրահատվել է հայ բժիշկների կողմից։ Инфотека24 պորտալի տրամադրության տակ հայտնվել են բուժհաստատություններից մեկում նկարահանված կադրեր։
Հիշեցնենք, որ երեկ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր գերության մեջ հայտնված հայ տղամարդկանց նկատմամբ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը։
Infoteca24 պորտալի խմբագրությանը հայտնի են դարձել հայ բժիշկների կողմից վիրահատված ադրբեջանցի ռազմագերու մասին տվյալները: Նա Եվլախից Յուլսիև Նուրադին Բախտիյարօղլուն է։