Համայնքի ղեկավարները՝ թիկունքում եւ սահմանում

12/10/2020 15:50
Համայնքի ղեկավարները՝ թիկունքում եւ սահմանում

 Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչները տեղեկացնում են, որ երկրի սահմանների անվտանգության համար, առաջնագիծ մեկնածների թվում է նաեւ իրենց  համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը, նույն ինքը՝ Դուշման Կարոն, ով Արցախյան գոյամարտի առաջամարտիկներից է, ըստ տեղաբնակների համայնքապետի եղբայրը՝ Կարենը, ծանր վիրավորում է ստացել: 

-Ասեց մենակ չեմ թողնի իմ գյուղի տղերքին ու գնաց հետները,- պատմում են սուրենավանցիները,- Շունչներս պահած լավ լուրի ենք սպասում:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ այս օրերին համայնքապետերը լծված են սահման օգնություններ ուղարկելով, եւ տեղահանված բնկիչներին կացարաններով ապահովելով: