Մատրիցայի վարպետը.պատվաստանյութը դեռ չկա, բայց նախարարությունը գնել է այն
26/09/2020 18:53

Ըստ շրջանառվող լուրերի, Առողջապահության նախարարությունը գնում է մի պատվաստանյութ՝ 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, որն ըստ էության դեռ փորձարկման փուլում է: Իր հերթին ԱՆախարարությունը հաղորդագրություն է տարածել թագավարակի դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ: Ներկայացնում ենք՝ ստորեւ.
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը:
Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ:
Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։ Վերջինս վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը:
Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։
Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։
Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը»:

- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
- ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց
- Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից
- Աննա Հակոբյանը «Տուրնադոտ» ռեստորանում է ճաշում. Պողո՛ս, դու սովից զկրտա (Լուսանկարներ)
- Ի՞նչ է պետք Էրդողանին՝ Հայաստանից ազատվելու համար