Վայելեք կառավարական ընտանիքի բարքերը

18/09/2020 14:58
Վայելեք կառավարական ընտանիքի բարքերը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Հայաստան. երկիր որտեղ վարչապետի որդին նման անհասկանալի պայմաններում և հանգամանքներում ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում: Իսկ վերջում երևում է արդեն հայտնի Ասյա Խաչատրյանը, դրանից առաջ էլ՝ սպիտակ խալաթով մարդիկ և վարչապետի որդի Աշոտը:
     Էսքանից հետո հայր Փաշինյանը լրիվ «հիմքերն ունի» քննարկելու այլ գործիչների անձնական կյանքը: Վայելե՛ք կառավարական ընտանիքի բարքերը:
     Հ.Գ. Տեսանյութը Antifake-ի աղբյուրներինն է, իսկ կոնկրետ էս մասով հարցում ենք անելու կառավարությանը: Antifake.am-ի աղբյուրների փոխանցած տեսանյութն իմ էջում եմ առաջինը դնում և հայցում եմ խմբագրության ներողամտությունը»: