Ո՞րն է սիրո գաղտնիքը

18/09/2020 14:28
Ո՞րն է սիրո գաղտնիքը

Հիշու՞մ եք, երբ կեսաթոշակային տարիքը լրանալուց հետո ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնը լքեց, հեռանալուց Դատախազության շենքի պատերն էր համբուրում... Ապարանաի Չքնաղից դուրս եկած Աղվան Հովսեփյանի կալվածքների ու անասելի հարստության մասին ողջ երկիրն է խոսում, ու կարելի է հասկանալ, թե ինչու՞ էր դատախազության փոշոտ պատերը համբուրում այդ մարդը, իսկ ինչու՞ չի կարողանում Շիրակի մարզի դատախազությունից կտրվել Կարեն Գաբրիելյանը, թե՞...
Գյումրեցի չար լեզուները պնդում են, որ հաճախ են տեսնում մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ նախկին աշխատավայր մուտք գործելիս: Մոտ մեկ ամիս առաջ, Կարեն Գաբրիելյանը նշանակվեց  ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետ: Մարզի նախկին դատախազի մերձավոր լրատվամիջոցները արագ տարածեցին, թե՝ դա պաշտոնի բարձրացում է եւ այլն, բայց իրականում Կարեն Գաբրիելյանը չի հարմարվում մայրաքաղաքային կյանքին, հասկանալով, որ կորցրել է մարզում իր իշխանությունը:

Թեեւ մարզն ունի իջեւանցի դատախազ, բայց Կարեն Գաբրիելյանը դեռ խենթ սիրահարի պես դեգերում է դատախազության շենքի տարածքում:

Անի Մադոյան