Ո՞վ է գահընկեց անելու Նիկոլ Փաշինյանին

18/09/2020 13:37
Ո՞վ է գահընկեց անելու Նիկոլ Փաշինյանին


Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլի մանկապատանեկան համույթում, քայլոների կաստայի առաջնորդի ռեյտինգով պայմանավորված, լուրջ խմորումներ են սկսվել։ Պարզվում է, որ հարցումների ժամանակ Նիկոլին իր աջակցությունն է հայտնել հասարակության միայն 17%-ը։ Եթե քաղաքականության լեզվից սա թարգմանենք, ստացվում է, որ եթե վաղն ընտրություններ լինեն, Նիկոլին ձայն տվածների թիվը կլինի 17%-ի շուրջ։ Այսինքն՝ նա ապագա չունի։
Այսքանը հասկանալու համար նույնիսկ սոցհարցում պետք չի։ Նիկոլը կպել է յուրաքանչյուրիս գրպանին, իսկ մեր ժողովուրդն է այդպիսին, հենց կպնում են գրպանին, մերոնք սկսում են սկզբում նեղվել, , հետո սկսում են բողոքել, ինչպես հիմա շատերը, իսկ վերջում պայթում են․․․
Ու ի տարբերություն մեզ՝ ավելի ռացիոնալ և իրենց ներդրումներին մշտապես տեր կանգնող ամերկացիները, սկսել են քայլեր ձեռնարկել։ Ու թեև օվկիանոսից այնկողմ այսօրվա ավելի լուրջ քննարկումները ներքին խնդիրների լուծմանն են ուղղված, բայց ով պետք է, արդեն սկսել է Նիկոլին հանելու ու նրան փոխարինող գտնելու հարցերը լուծել։
Ո՞վ է նա, ում են ուզում կարգել Հայաստանի վարչապետ ամերիկացիները։
Խոսենք փաստերով։
Քաղաքականությունը մի գործընթաց է, որի այսպես ասած «առաջին ծիծեռնակները» երևում են ավելի շուտ՝ մինչև արդյունքների նշմարվելը։ Այսպես, այն ժամանակ, երբ Ազգային ժողովի արդեն այսպես ասած «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը հեռացավ իր համար պատգամավորական մանդատ գրեֆ արած «Լուսավոր Հայաստանից», պարզ էր, որ սրա տակը մի բան կա։ Իսկ կա այն, որ սույն երևույթը, որի կենսագրությունը մինչև պռունկը լցված է անարգանքի սյունին գամվելու մակարդակի արարքներով, ինչ-որ միանգամից սկսեց շատ արագ ակտիվանալ։

Աղբյուր