250.000 ԱՄՆ դոլար` Նիկոլի ինքնաթիռը ներկելու համար

17/09/2020 13:22
250.000 ԱՄՆ դոլար` Նիկոլի  ինքնաթիռը ներկելու համար

Հայաստանը տնտեսական ճգնաժամի առաջ կանգնացրած վարչապետ Նիկոլը հերթական անգամ աստղաբաշխական գումարներ է հատկացրել իր կապրիզները բավարարելու համար: Հիմա էլ, պարզվում է, կառավարությունը նախորդ ամիս ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար) է հատկացրել Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը ներկելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, խոսքը մենակ օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) ու գրանցման նիշերի նշագծման մասին է։
Փաստացի, արդեն հնարավոր չի լինում հաշվել այն դեպքերը, թե իշխանության գալուց հետո Նիկոլը քանի անգամ է պետական բյուջեն ծառայեցրել իր ցանկությունների համար՝ սկսած կառավարական առանձնատունը ժողովրդից թաքուն վերանորոգելուց, վերջացրած իրեն սպասարկող օդանավի դիզայնին 250.000 ԱՄՆ դոլար տրամադրելուց: Ցավն  այն է, որ այս ամեն ինչը Նիկոլն ու իր  թիմը  հանգիստ խղճով անում են այն ժամանակ, երբ որ ժողովուրդը իրենց պատճառով հայտնվել է անելանելի վիճակում, մնացել անգործ ու առանց օրվա հացի:
Այսքանից հետո հերթական անգամ համոզվում ենք, որ այս իշխանությունը էկել է ոչ թե քաղաքացիների մատից փուշ հանելու, մի բանով օգնելու, այլ պետական բյուջեն քամուն տալու, հարստություն դիզելու ու կյանքը վայելելու համար: