Երբ երկրիդ ղեկավարի արժեհամակարգը սկսվում ու ավարտվում է «Յաշիկով»

15/09/2020 18:38
Երբ երկրիդ ղեկավարի արժեհամակարգը սկսվում ու ավարտվում է «Յաշիկով»

21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 «Մտածեցի, որ մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, եւ նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է օրինակ արձագանքելն այսպես. Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ» Մերսեդես առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես»,- ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետը: