Հայաստանում առաջին դասարանցիները գնացին դպրոց

14/09/2020 10:48
Հայաստանում առաջին դասարանցիները գնացին դպրոց

Հայաստանում առկա կորոնավիրուսային հիվանդության պատճառով հաստատված կարանտինային պայմաններում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին առաջին դասարանցիները գնացին դպրոց:
Առաջին դասարանցիները դպրոց են այցելել մեկ ծնողի ուղեկցությամբ: Ըստ պահանջվող նորմերի, դպրոցում սովորողները պարտադիր պետք է դնեն դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության:
Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ կդադարեցվի տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ:
Իսկ վաղվանից, դպրոց կհաճախեն նաև մնացած բոլոր դասարանների աշակերտները:
Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել՝ ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Հ.Գ. Մեր խմբագրակազմը շնորհավորում է առաջին դասարանցիների նորամուտը դպրոց եւ հույս հայտնում, որ կարանտինային պայմանները շուտ կդադարեցվեն, եւ աշակերտները հնարավորություն կունենան ստանալու իրապես որակյալ կրթություն, որի իրավունքն ամրագրված է մայր