Երեք պարտիաներն էլ` ոչ-ոքի
12/09/2020 12:14

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները CHESS 9LX մրցաշարին: Մեկնարկային երեք տուրերից հետո Արոնյանը վաստակել է 1,5 միավոր, նա բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով` համապատասխանաբար մրցելով Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ:
Մրցաշարային աղյուսակի առաջատարները՝ Մագնուս Կարլսենը և Դոմինգես Պերեսը ունեն 2,5 միավոր:
Հիշեցնենք, որ Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը՝ 150 հազար ԱՄՆ դոլար է:

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)