Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

10/09/2020 18:21
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստացի սկսվել է, բայց իրավիճակն իշխանությունները վերահսկվում են: «Այսօր հայտնաբերված 57 և երեկվա 44 նոր դեպքերն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում է: Գլխավորն այն է, որ ոչ մի հիմք չկա խուճապի մատնվելու համար, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը», - հայտարարել է վարչապետը: Նշենք, որ Վրաստանում սեպտեմբերի 10-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային օրական աճ՝ 57 նոր դեպք: