Հետընտրական կրքեր Գեղհովիտում. Տաքսիստ Ուրարտուի մանեւրումները

09/09/2020 11:31
Հետընտրական կրքեր Գեղհովիտում. Տաքսիստ Ուրարտուի մանեւրումները

Տևական ժամանակ է, ինչ բնակիչների անունից, մեր խմբագրություն են զանգահարում և տեղեկացնում, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի «Բաղեր» կոչվող ներքին թաղամասի ճանապարհն անանցանել է, չի վերանորոգվում, եթե շտապ օգնության պահանջ լինի, չի կարողանա մեքենան հասնի հիվանդին:

Խմելու ջրի խնդիր ունեն , հաճախակի վթարների պատճառով: Եվ որ, համայնքապետ՝ Վարդան Պողոսյանի բարեկամներն են աշխատում համայնքապետարանում, ԲՀԿ-ի ձայների համար նրա կողմից ճնշումներ են եղել գյուղում:
Շաբաթներ առաջ եղանք համայնքում, սակայն ոչ-ոք չցանկացավ ՀԺԱՄ-ի տեսախցիկի առաջ դժգոհել ու պատմել իրենց հոգսերից՝ պատճառաբանելով, որ տեղյակ չեն նման խնդիրներից:
Այսօր, դարձյալ, բնակիչների անունից հրավիրվում են Գեղհովիտ՝ իրենց բողոքները լսելու և պատկան ատյաններին հասցնելու համար::
Մեր կայքի լրագրողական հետաքննության արդյունքում պարզվեց, որ հեռախոսազանգերի սցենարիստը, նախկին համայնքապետ՝ Ուրարտու Սաֆարյանն է, ով, վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում պարտվել է ներկայիս ղեկավարին: Հետընտրական կրքերը թեժացնելու համար նա բնակիչների անունից հրավերքներ է անում լրատվամիջոցներին՝ գործողին պարսավելու համար:
Ըստ մեր զրուցակցի, Ու. Սաֆարյան չի համակերպվում այն մտքին, որ ինքը 170 քվե է ստացել, իսկ գործող համայնքապետը՝ 1700:
-Նախկին համայնքապետը 6 տարի է ղեկավարել ու հասցրել վաճառել Գեղհովիտի գրեթե բոլոր հողերը,-պատմում էին տեղաբնակները,-Այսօր, տաքսի է քշում Երևանում՝ ընտանիքը պահելու համար:
-Իր հարցերը թող անձամբ լուծի, մեր՝բնակիչներիս անուններն էլ թող չօգտագործի իր պարտության վրեժին հագուրդ տալու համար,-զայրանում էին Գեղհովիտում:
Հ.Գ. Մեր զրուցակիցները խնդրեցին չհրապարակել իրեն անունները՝ գյուղում խոսակցություն չլինելու պատաճառաբանությամբ:


Հ.Գ.2 Մեզ չհաջողվեց կապ հաստատել ՈՒ. Սաֆարյանի հետ, ում մտքով անցել էր լրատվական միջոց ապակողմնորոշել:


Նարինե Հասրաթյան