Ոսկեթասն ու իր 44 աշակերտները

08/09/2020 16:46
Ոսկեթասն ու իր  44 աշակերտները

Արագածոտնի մարզի Ոսկեթաս համայնքում, որտեղ բնակվում են 560 բնակիչ՝ գազաֆիկացում և մանկապարտեզ չունի: Ունեցածը` դպրոցի 44 աշակերտներն են: Ոսկեթասում, տեղաբնակները կարևորոգույն ձեռք բերում էին համարում, ՀՀ  3-րդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, նոր տեխնոլոգիաներով  վերակառուցված համայնքի ճանապարհը: Համայնքի ասֆալտապատված ճանապարհն աչք էր ընկնում իր  կապիտալ կառուցված  մայթեզրերով,առուներով ու գծանշաներով:

-Եթե Նիկոլի թիվը չգար, հնարավոր էր, որ գազ ու մանկապարտեզ էլ ունենայինք,- հեգնում էին ոսկեթասցիները,- Մեր ունեցածը մի լավ ղեկավար է՝ Սամվել Հովսեփյանն  ու ասֆալտը:
Համայնքապետի խոսքերով, գազի սպառողները քիչ թիվ են կազմում համայնքում, որն էլ հնարավորություն չի տալիս Ոսկեթասի գազաֆիկացման համար: Ըստ համայնքապետի, տեղական  13 մլն դրամանոց բյուջեով անհնար է մանկապարտեզ պահել:
-Չնայած այս ամենին, համայնքում, կրթական ցենզը բարձր է, ուսումնատենչ երեխաներ ունենք, ովքեր ուսումը պարտադիր շարունակում են ԲՈՒՀ-երում: Խաղաղ ու աշխատասեր մարդիկ են ոսկեթասցիները, -ասում է ՀՀԿ-ի շարքերը չլքած՝ Սամվել Հովսեփյանը,- Համայնքի բնակիչների մեծամասնության համակրանքը ՀՅԴ-ի կողմն է: Մեծ է նաև Էդիկ Մինասյանի գործոնը, Արծվիկ Մինասյանի մեծ եղբայրն է, որը համայնքում ազդեցություն ունի:


Նարինե Հասրաթյան