«Ագբա Կրեդիտ» բանկի մասնաճյուղը՝ «Արարատ Ֆրութս»-ում (Տեսանյութ)

02/09/2020 17:21
«Ագբա Կրեդիտ» բանկի մասնաճյուղը՝ «Արարատ Ֆրութս»-ում  (Տեսանյութ)

Հայ հանրությունը մայիսի 30-ին տեղեկացավ, որ Արարատի մարզում,  Երևան-Արտաշատ մայրուղու 8-րդ կմ-ի վրա, 6 հա տարածության վրա՝  «Արարատ Ֆրութս» ՍՊԸ-ն կառուցել է  մանրամեծածախ բնամթերքի շուկա:
Մեր կայքի ընթերցողները փորձում են մեր միջոցով  մանրամասնորեն տեղեկանալ՝ նորաբաց շուկայի և նրա առօրյայի մասին: Ընդառաջելով նրանց հորդորներին, դիմեցինք  շուկայի գործադիր տնօրեն՝ Գեղամ Մուրադյանին, վերջինս պատմեց .
-«Արարատ Ֆրուտս» բնամթերքների շուկայի հիմնադիրը Արարատի մարզի, Դեղձուտ համայնքի բնակիչ, Ռ/Դ-ում բիզնեսներ հիմնած՝ Սարգիս Ներսիսյանն է, ով եղբայրների հետ աշխատում է դրսում: Շուկայի կառուցման համար ծախսվել է շուրջ 1 միլիարդ դրամ գումար: Բնամթերքների շուկան ընդգրկում է 6 հա տարածություն: Ունենք ևս 4 հա-ի հնարավորություն, որն օգտագործելու ենք շուկայի հետագա զարգացման համար՝ կառուցելով պահածոների գործարան, շինանյութերի բազա, վարչական շենք և երկտեղանոց  հյուրանոց: Հյուրանոցը հնարավորություն կտա հեռավոր մարզերից եկած  և օտարերկյա վաճառողներին իրենց առօրյան ու վաճառքի գրաֆիկը կազմել տեղում՝ բնակատեղի ունենալով,-պատմում է Գեղամ  Մուրադյանը,- Բնամթերքների շուկան գործում է շուրջօրյա ռեժիմով, այսինքն 24 ժամ անընդմեջ: Վաճառատեղերի թիվը՝ 1020-նն է, որից  300-ը՝ ծածկով: Շուկայում նախատեսված ու կառուցված էին վաճառողների և գնորդների ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղեր: Սանհանգույցներ՝ եվրոպական չափորոշիչներով:
Շուկայում կառուցված էին բազմաթիվ  խանութներ, որտեղ 200 աշխատատեղեր էին գործում, ընդանուր թվով՝ 350 աշխատատեղեր էր առկա շուկայում: Տնօրենից տեղեկացանք, որ աշխատողների աշխատավարձը կազմում է 200 հազարական դրամ:
Բնամթերքների շուկայի աշխատակիցը՝ Արամը, տեսանյութում մանրամասնորեն ներկայացնում է շուկան ու նրա առօրյան: Տես՝ տեսանյութերը:


Հ.Գ. Շուկայի աշխատակիցները, խնդրեցին չնկարահանել իրենց և մասնավոր զրույցներում վստահեցրեցին, որ այստեղ գները մատչելի են ու հասանելի,միաժամանակ նաև՝ հաճելի: Շուկայում ճանապարհային զբոսաշրջիկների հանդիպեցինք:Հիշեցնենք, որ Դվին և Խոր-Վիրապ տուրիստական պատմամշակութային վայրերը հարակից են շուկային:
Հ.Գ. Անկողմնակալ լինելով փաստենք, որ շուկան վերահսկող անձնակազմը բաղկացած էր ուսյալ երիտասարդներից ու կապի նոր տեխնոլոգիաներից: Գետնին ընկած փշուր եթե փնտրեք, չեք գտնի, համոզված եղեք, շուկան մաքրամաքուր էր ու գեր ժամանակակից: «Արարատ ֆրութս»-ը կարող է նախադեպ դառնալ ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ Հայաստանում:
Սվետլաննա Միրզոյան