Սեպտեմբերի 1-ն ու կապիկների մոլորակը

27/08/2020 18:46
Սեպտեմբերի 1-ն ու կապիկների մոլորակը

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, Հայաստանում մշտապես տոնական խորհուրդ է ունեցել: Դպրոցական  համազգեստով, ծաղիկների փնջեր գրկած ու փուչիկներ բռնած   հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու համադասարանցիներին  կարոտած սաներ, առաջին անգամ դպրոց հաճախող առաջին դասարանցիներ ու ոչ պակաս հուզված ծնողներ ու ուսուցիչներ:

Սակայն այս ծանոթ, լուսավոր, հեքիաթային միջավայրն այսօր, մեղմ ասած, վտանգված է: Վտանգված է, քանզի 6 տարեկան երեխան էլ է հասկանում, որ ներկա ժամանակներում ինքն ապրում է կապիկների մոլորակում, որտեղ ,,ծիծիկ,, Արոն  ԿԳնախարար է, իսկ ,,դուխավիկ,, Նիկոլը՝ մոլագար,որից հիասթափված են իր ծնողները, բարեկամներն ու հարևանները:
   Ներկա պահին մարդկանց զայրույթն այնքան մեծ է, որ էլ ծանոթ ու անծանոթ չեն հարցնում, իրար հանդիպելիս  հոգեխանգարված  Նիկոլ են քլնգում:
Մեր բակի խանութներից մեկում, ակամա ականատեսը եղա մի խոսակցության:
-Ֆաշի՞ստ եք դուք, մատղաշ երեխեքի բերանները կապած դպրոցում  նստացնեք  6 ժամ, թթվածնի պակասի հասցնեք էրեխեքին, սպանեք: Սովորացրածներն էլ ի՞նչ ա, թե՞ Հիտլերի ոտանավորը պիտի անգիր անեք, խոզի փորը դանակ կոխեք:  Իսկականից որ գիիժ ա ես անտերը, այ մարդ, ես ո՞նց հիասթափվեցինք: Դե դու քո հալը կտեսնես Փաշինյան Նիկոլ,-ասում  է վրդովված  խանութի վաճառողն իր անծանոթ գնորդին:
-Ես իմ էրեխուն դպրոց չեմ էլ ուղարկի,-հաստատակամ պատասխանում է սպառողը:
-Ծիծիկ Արո՞ն պիտի որոշի  կրթի՞ , թե՞ անգրագետ թողնի մեր էրեխեքին: Հայաստանը դարձրել են կապիկների մոլորակ, այ քուր ջան, էս ի՞նչ ենք լսում ու տեսնում: Ամեն աստծո օր սթրեսի ու վախ մեջ ենք անցկացնում, հիմա էլ հերթը մեր էրեխեքին է հա՞ Նիկո՛լ տղա, դու ոնց որ մեզ տեղը չես բերում ,-չէր հանգստանում հուզված վաճառողը:
-Իզուր տեղը մի ջղայնացի, ոնց բերել ենք, ըտենց էլ թախտից գցելու ենք ,-խընդմնդում էր ձեթ ընտրող  տատիկը:


Պատահաբար խանութ մտած՝ Նարինե Հասրաթյան