ՊՈԱԿ-ը՝ փող հավաքո՞ղ

07/08/2020 10:33
ՊՈԱԿ-ը՝ փող հավաքո՞ղ

Գեղարքունիքի մարզի մեր լրատուն հայտնում է, որ Սևանի ափամերձ համայնքների ՏԻՄ ղեկավարների մոտ դժգոհության ալիք է հասունանում առ՝ Արա Խլոյանի, ով նախկին մարզպետ՝ Կարեն Բոթոյանի զարմիկն է և նոր  է նշանակվել «Սևան Ազգային  Պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն: Բանն այն է, ըստ մեր լրատուի, որ Արա Խլոյանը չի տիրապետում  ոլորտին և տնօրենի գործառույթներին:

Էշը, մի կերպ  ցեխից հանում է տնօրենի գիտական գործով տեղակալ՝ Հունանյանը, ով քաջատեղյակ է բնապահպանական վարձավճարների հավաքագրման սև գործին և ապօրինաբար հողօգտագործողների ցանկին, որոնց խնամքով դեռևս թաքցնում են  պատկան մարմիններից:

Ըստ  ՏԻՄ ղեկավարների, դրանք թվով մոտ 18-ից 20-ն են:

Համայնքապետերի, բնապահպանական վարձավճարների առյուծի բաժինը՝ 70 տոկոսը ,տանում է «Սևան Ազգային Պարկ»-ը, 30 տոկոսը՝ ափամերձ համայնքների ղեկավարները: Աղբահանությունը  դրված է համայնքների ղեկավարների և հովեկների վրա: ՊՈՀԱԿ-ը գումարային  ծախսեր չի անում,այդ դեպքում ո՞վ է նա, փող հավաքո՞ղ:

-Այդ դեպքում ու՞ր են գնում  բնապահպանական վարձավճարների 70 տոկոսը,-արդարացիորեն հարցնում են ՏԻՄ ղեկավարները,-բոլոր ճարտարապետական և կառուցման իրավունքը վերապահված է համայնքներին:

-«Սևան Ազգային Պարկ»-ից մեզ մի ցանկ  են տալիս, որոնց տերերն  ապօրինաբար հանգստյան տներ են կառուցել մեր համայնքների վարչական սահմաններում գտնվող, պետական գրանցում չստացած, դադարեցված պայմանագրերի, ինչպես նաև ապօրինի զավթած հողօգտագործողներ: Ցանկի սեփականատերերից շատերին մենք չենք ճանաչում,-ասում են մեր զրուցակիցները,-անհասկանալի է մեզ, այդ ցանկը  կե՞ղծ է, թե՝ օրինական: Անծանոթ այս տերերին, մենք որտեղի՞ց գտնենք:

Ապօրինի հողօգտագործողների մաֆիայի դեմ ինչպե՞ս պայքարենք, երբ նրանց թաքցնում են «Սևան Ազգային Պարկ»-ում,-պատմում են համայնքապետերը: Դեռ ոչ մի մարզպետի չի հաջողվել նրանց ջրի երես հանել: Ովքե՞ր են այդ արտոնյալները:

-Մենք հոգնել ենք սրանց անգրագիտությունից ու ավելորդ թղթաբանությունից:

Խնդրում ենք, հարգելի «Հայկական Ժամ» բարձրացրեք այս խնդիրը, հրաշքով գուցե և լուծում ստանա,-ասում էին  ընտրովի մարմինները:

Հ.Գ.1 Մեր թղթակիցը  երկու անգամ այցելել է  «Սևան Ազգային Պարկ» այս խնդրի առնչությամբ, սակայն, այնտեղ  պատասխանել են մեր լրագրողին, որ ժողով է և ուշ կավարտվի: Իսկ Արա Խլոյանի հեռախոսահամարը տիրոջ ազգանվան նման խուլ  է ձևացել՝ անպատասխան թողնելով վերը շարադրված հարցերի պատասխանները:

Հ.Գ. 2 Խուսանավելով հարց չի լուծվում, Արա Խլոյանը, հուսանք, կարձագանքի և կպատասխանի ՏԻՄ ղեկավարների հուզող հարցերին: Մենք հետևողական ենք լինելու այս հարցում:

Հ.Գ. 3 Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ «Սևան Ազգային Պարկ»-ի նախկին տնօրենը, կենսաբան՝ Վահե Գուլանյանն էր, ով նախկինում ՊՈԱԿ-ի  տնօրենի գիտական գծով տեղակալն էր: Վահե Գուլանյանը, մայիսի 5-ից փոխարինում էր իր նախկին տնօրեն, 62 ամյա՝ Աշոտ Գնդոյանին, ով 2013թ ազատվել էր աշխատանքից և նշանակվել էր ԺՊ:

Անի Մադոյան