Իմ քՅարը դաշինք. Մաման «Բելօչկա» է սիրում, ես` բնակարան

06/08/2020 17:43
Իմ քՅարը դաշինք. Մաման «Բելօչկա» է սիրում, ես` բնակարան


Գյումրի քաղաքում լուրեր են շրջանառվում, որ մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը, ետ չմնալով քայլած մյուս մարզպետներից, ինքն էլ է փութաջանորեն անշարժ գույք ձեռք բերում:

Օրինակ, վերջերս Գյումրի քաղաքի սկզբնամասում գտնվող «կլոր շենքում» երկու բնակարաններ է ձեռք բերել, միացրել իրա ու ստացել ֆուլ հաուս:

Լուսանկարի շենքը միակը չէ, որտեղ բնակարան է ձեռք բերել մարզպետը:

Ըստ մարզի հավաստի լրատուի,  Տիգրան Պետրոսյանը կնոջ, քենու, զոնքաջի անուններով է ձեւակերպել նաեւ մայրաքաղաքում գնված բնակարանները։  Մեր այն հարցին, թե ի՞նչ միջոցներով կարող է նման շքեղություններ իրեն թույլ տալ ՔՊ-ական մարզպետը, նույն աղբյուրը պատասխանեց։

-Մարզի պետական պաշտոնյաններին տեղից տեղ տեղափոխելու եւ քայլիստներին նոր պաշտոնների նշանակելու գործերով։ Մեկ-մեկ էլ ուզում է ինքնանպատակ պաշտոններ տալ իր մոտիկներին, բայց նախկին մարզպետը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թույլ  չի տալիս` ինքն է շատ ժամանակ կարգադրում Տիգրանին ում ինչ տեղ նշանակի։ Վերջերս էլ, այս երկուսը մարզպետարանում վիճաբանել են, աշխատակիցներն էլ բարձր հնչող խոսակցությունից հասկացել են, որ ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու համար է վեճը:

Ի վերջո, զիջել է մարզպետը, հավանաբար հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Կ. Սարուխանյանը Նիկոլ Փաշինյանի վստահությունն է վայելում, ու իրեն շահեկան չէ` դեմ գնալով քայլած պատգամավորին, զրկվել պաշտոնից: