Անօրենություններին ընդդիմացողների հաստիքները կրճատվում են. Պայթյունավտանգ Մասիս ԲԿ-ն
21/06/2020 17:29

«Հայկական Ժամ» կայքի էլեկտրոնային փոստին նամակ են ուղարկել Արարատի մարզի Մասիս ԲԿ մի խումբ աշխատակիցներ` ներկայացնելով հիվանդանոցում տիրող մթնոլորտը, ինչի արդյունքում որակյալ մասնագետները հեռացվում են աշխատանքից, միայն այն բանի համար, որ ընդդիմանում են կատարել քայլած տնօրենի եւ «նախկիններից» մնացած փոխտնօրենի կամայականությունները: Նամակը ստորեւ.
«Հեղափոխության հաղթանակից հետո 2018թ-ին չարաշահումների և թույլ տված անօրինականությունների
համար «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից մարզպետի հրամանով ազատվեց Նունե
Ավանեսյանը (Ներսիսյան), միաժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց «Արմենիա»
բ/կ-ում հերթապահ բժիշկ աշխատող Հայկ Հովհաննիսյանը: Հաշվի առնելով Հայկ Հովհաննիսյանի
երիտասարդ տարիքը ՝ կոլեկտիվը հույս փայփայեց,
որ վերջապես կարող են զբաղվել բժշկությամբ, հիվանդանոցի գործունեությամբ և վերականգնել
երբեմնի բարի համբավը: Սակայն շատ կարճ ժամանակահատվածում պարզվեց, որ չունի ո´չ ծրագիր,
ո´չ էլ թիմ: Նրա համար «թիմ» են դառնում նախկինի բերած, թալանի
ու անօրինականությունների մեջ թրծված, բուժ. գծով տեղակալ Արմեն Սահակյանը և տնտեսվար Կարեն Հակոբյանը:
Այս երկուսը կարճ ժամանակում պարզում են , որ նոր տնօրենը
շուտ նեղացող, քիննախնդիր և «պրինցիպը» առաջ տանող անձնավորություն է և միաժամանակ
շատ հեռու է "կառավարում˝ հասկացողությունից:
Եվ սկսվում
է ….. նախ պետք է հիվանդանոցից հեռացնել նրանց,
ովքեր դեմ են եղել թալանին, շատ լավ հիշում են բուժ.գծով տեղակալի և տնտեսվարի
«արկածները», չեն վախենում ուղիղ խոսել ու ասել ճշմարտությունը երեսին:
Հ.Հովհաննիսյանի առաջին զոհն է դառնում վիրաբույժ Դավիթ Մխիթարյանը ով «համարձակվել էր իր թեկնածությունը դնել տնօրենի
թափուր տեղի համար»:
2019թ.
անօրինական հրամանով բժիշկ Դ.Մխիթարյանն ազատվում է աշխատանքից: Մինչև օրս գործը գտնվում
է դատարանում, ձգձգվում տարբեր պատճառներով և երիտասարդ վիրաբույժը չունի աշխատանք:
Հաջորդը,
թիրախում հայտնվում է մանակաբարձ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանը, ում փոխտնօրենի զեկուցագրերի
հիման վրա տնօրենը տալիս է գրավոր նկատողություններ, բժիշկ Մ.Ենգիբարյանը բողոքարկում
է դատական կարգով և շահում դատերը:
2020թ.
հունիսի 16-ին տնօրեն Հ.Հովհաննիսյանը հերթական անօրեն հրամանով բժիշկ Մ.Ենգիբարյանին
ազատել է աշխատանքից:
Հաջորդ զոհը դառնում է գլխավոր հաշվապահ Գոհար Կիրակոսյանը,
ով թույլ չի տալիս տնտեսվարին անօրինական գործարքներ անել: 2019թ-ի սեպտեմբերին գլխավոր
հաշվապահ Գ.Կիրակոսյանին ազատում են աշխատանքից
՝փոխարինող գործի է ընդունվում տնտեսվար Կ.Հակոբյանի «ծանոթ» Նատալի Դալլաքյանին:
2019թ-ի հուլիս ամսից ˝անցանկալիների" ցուցակում է հայտնվում գլխավոր բուժքույր
Քրիստինե Աբրահամյանը, նա համարձակվում է մերժել անօրինական անաշխատության թերթիկ ձևակերպել: Տնօրենը անաշխատության թերթիկների
գրանցամատյանը վերցնում է գլխավոր բուժքրոջից և այն հանձնարարում իր քարտուղարուհուն:
2020թ.-ի
փետրվարին ծանուցագրեր են ստանում Ս.Բաբաջանյանը՝ արտահիվանդանոցային ծառայության պետի
հաստիքից կրճատվելու, Վ.Բերբերյանը` բժիշկ ֆիզիոթերապևտի և Ա.Թումանյանը` բուժքրոջ
հաստիքը 1.0-ից 0.5 դարձնելու, Ժ.Ենգիբարյանը` կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչի
պատասխանատվությունից ազատվելու , Ս.Զախարյանը՝ Է.Ս.Գ բուժքրոջ հաստիքը կրճատելու վերաբերյալ
՝պատճառաբանելով հիմքում ֆինանսական տնտեսություն
է:
Սակայն
միաժամանակ աշխատավարձերի բարձրացում է իրականացվում վարչա-տնտեսական հատվածում: Նախկին
ազատված ֆինանսական գծով փոխտնօրենի 360.000 դ. աշխատավարձից բարձր աշխատավարձ է ստանում
ներկայիս գլխավոր հաշվապահը՝ 540.000դ.: Տնտեսվար Կ.Հակոբյանի աշխատավարձին գումարվում
է նաև վճարովի ծառայության գումարներից տոկոսներ այլն:
Ստացվում է, որ բուժական սպասարկում իրականացնողներից
ավելի կարևոր օղակ են հանդիսանում վարչատնտեսական հատվածի աշխատակիցները: 2020թվ. հունվարից
առ այսօր ոչ թե ֆինանսական տնտեսում է կատարվել, այլ տնօրենի կողմից աշխատավարձերի
ավելացում միայն իրեն հաճելի և կամակատար անձանց համար:
2019թ.
դեկտեմբերին ֆիզ.արձակուրդ գնացած համաճարակաբանին ժամանակավոր փոխարինելու է գալիս
հիվանդանոցի նախկին համաճարակաբան Գյուլնարա Իսկանդարյանը:
2020թ.-ի
կորոնավիրուսային հակահամաճարաքային աշխատանքների կազմակերպման ընթացքում նրա և փոխտնօրեն
Ա.Սահակյանի միջև տեղի են ունենում ընդհարումներ,
Գ. Իսկանդարյանը փորձում է աշխատանքները համակարգել պարետի որոշումների հիման վրա և
այդ մասին հայտնում տնօրենին, տնօրենը խորհուրդ է հարցնում փոխտնօրենից, իսկ վերջինս
հայտարարում է ՝նպատակահարմար չեն գտնում և վերջ, պարետի որոշումները չեն կատարվում:
Գ.Իսկանդարյանը դիմում է Արարատի մարզի առողջապահության բաժնի պետ Ս.Կտրակյանին հայտնվելով
ինչ է տեղի ունենում Մասիսի բ/կ -ում հակահամաճարակային աշխատանքների առումով և հայտնվում
է տնօրեն Հ.Հովհաննիսյանի «սև ցուցակում»:
2020թ.
մայիս ամսին ՀՀ ԱՆ մշտադիտարկման խումբը Մասիս բ/կ-ում հայտնաբերում է հակահամաճարակային
անմխիթար իրավիճակ, ներհիվանդանոցային վարակների հսկողության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը
այդ մշտադիտարկումից հետո դարձել է Հ.Հովհաննիսյանի անձնական թշնամին:
Մասիս
բ/կ-ում տնօրենի համար անհուսալիների շարքում է նաև կադրերի բաժնի վարիչ Գ.Հովակիմյանը, փնտրվում է
նրան փոխարինող:
2020թ.
հուլիսի 1-ից պատրաստվում է ազատվել նաև Ա.Ա.Պ. օղակի տեղամասային բժիշկներ՝ Ալիսա
Հակոբյանին, Օֆելյա Խաչիկյանից, բժիշկ-թոքաբան Հասմիկ Աղաբեկյանից ՝որպես թոշակառուներ:
Հ.Հովհաննիսյանը
արդեն որերրորդ անգամն է թոշակառուների հետ կնքում պայմանագրեր ՝յուրաքանչյուր 6 ամիսը
մեկ անգամ՝լարված վիճակում պահելով փորձառու և վաստակաշատ բժիշկներին: Վարչապետ Ն.Փաշինյանը
ԱԺ-ում իր ելույթներից մեկում նշեց, որ հարկավոր է օգտագործել թոշակի տարիքի անձանց
փորձը, իսկ նրանց կարող են աշխատել իրենց ցանկությամբ, եթե անգամ 70 տարեկան և ավելի,
իսկ 2019թ. ԱԺ-ում, ընդունվեց օրենք,
որ թոշակի տարիքի հասած անձանց իրավունք
չունեն աշխատանքից ազատելու առանց սեփական կամքի: Ի՞նչ է ստացվում և ի՞նչ է
թաքնված 6-ամսյա պայմանագրերի լուծում-կնքում անվան տան: «Մասիս բ/կ» ՓԲԸ-ն լավ ավանդույթ ուներ: Փառքով և պատվով,
շնորհակալությամբ էր հանգստի ճանապարհում վաստակաշատ բժիշկներին:
Այդ բոլորին փոխարինողներ
գտնում -բերում է փոխտնօրեն Ա.Սահակյանը:
2020թ.-ի վիճաբանություն
ու քաշքշուկ է տեղի ունենում պահեստապետ Աշոտ Թորոսյանի և տնօրեն Հ.Հովհաննիսյանի միջև,
որից հետո պահեստապետն ազատվում է աշխատանքից, այդ գործի քննությունը ևս գտնվում է
դատարանում:
Տնօրենը
հաստիկացուցակը դարձրել է խաղ ու պար: Ովքեր չեն ուզում մասնակցել իր անօրինակություններ
և մերջում են, միանգամից փոխում է հաստիքացուցակները, տվյալ մարդու հաստիքը կրճատվում
է, իսկ պատճառաբանությունը բոլորի համար նույնն է.՝ «Անձնական ոչինչ չունեմ, մտածում
եմ միայն հիմնարկի մասին, գումարների տնտեսում են կատարում»:
Իրեն
շրջապատող «խելացի» խորհուրդներ տվողներներին ենթարկվող տնօրենը իր թեթև ձեռքով կատարում
է կրճատումները և թղթերը վերցրած վազում մարզպետի
մոտ, առանց վերջինիս տեղեկացնելու իրական պատկերը: Տնօրենը չի ենթարկվում նաև մարզպետի
հորդորներին և խորհուրդներին .«Պրինցիպի հարցա պետքա գործից հանեմ, եթե ոչ , ուզում
ես դիմումս գրեմ»-պատասխանը այդպիսին է: Նա բազմիցս ժողովների ժամանակ բարձրաձայնել
է , որ զզվում է բուժքույրերից, չի վախենում ոչ մարզպետից, ոչ նախարարից, ոչ վարչապետից:
Երբ առաջին օրը մարզպետարանից եկան և ներկայացրեցին երիտասարդ
բժիշկ Հ.Հովհաննիսյանին՝ որպես տնօրեն, թողեց բարեկիրթ, խելացի և ազնիվ երիտասարդի
տպավորություն, սակայն….. դեռ երկրորդ տարին չլրացած պարզվեց, որ գործ ունենք ինքնասիրահարված,
քենոտ, ինքն իրեն չկառավարող և հաշիվ չտվող, կանանց ներկայությամբ սեռական
բնույթի հայհոյանքներ տվող և անգամ իր արարքից չամաչող, ներողություն չխնդրող, անամոթ
վարքագծի տեր անձնավարության հետ, ով ապացուցեց .«Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու»
ժողովրդական ասացվածքը:
«Մասիսի բ/կ » ՓԲԸ-ի
ֆինանաս-տնտեսական հարցերը այդպես էլ մնում են վատ: Եղել են բարերարներ, ովքեր այս
ընթացքում օգնություն են տվել հիվանդանոցին, բայց ու՞ր է գնացել այդ օգնությունը, ինչպե՞ս են բաշխվել` ոչ ոք չգիտի: Լուրեր են պտտվում, որ փոխտնօրեն Ա.Սահակյանը
դրանք իրացնում են ինչ-որ դեղատների միջոցով:
Մի ´ զարմացեք, երբ մարդիկ ասում են ոչինչ չի փոխվել: Այն
ինչ տեսնում ենք մեր բ/կ-ում, վկայում է այն մասին, որ կոնկրետ թալամով զբաղված անձինք
իրենց ազդեցության տակ են գցում ոչ կոմպետենտ «ղեկավարներին» և հաշվեհարդար տեսնում
նրանց հետ, ովքեր բարեխիղճ աշխատել ու կատարել են իրենց ծառայությունը բոլոր ժամանակներում
և այսօր հայտնվել են կամայականության կիզակետում: «Մասիս բ/կ» ՓԲԸ-իր աշխատակիցների
մեծամասնությանը, ովքեր աջակցել են, նվիրվել ու հավատացել հեղափոխությանը, բարեփոխումներին,
այսօր խնդրում են պարոն Փաշինյանի աջակցությունը ՝ Մասիս բ/կ ՓԲԸ-ի բարի համբավը վերականգնելու
առնչությամբ: Մենք ուզում ենք իրոք տեսնել, ոչ միայն փոխվել է տնօրենի աթոռի վրա նստողը:
Հավատում ենք Ձեզ արդարությունը վերականգնելու հարցում»:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ
՝ «ՄԱՍԻՍ
Բ/Կ» ՓԲԸ- Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՑ
Հ.Գ.
Առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնենք

- ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է
- Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
- Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
- Письмо президенту Республики Азербайджан господину Алиеву И.Г.
- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը