Խորհուրդ է տվել ինքնահրկիզման փորձ կատարել. Ոչ տունն է վեադարձնում, ոչ էլ՝ 25 հազար ԱՄՆ դոլարը(Տեսանյութ)
30/03/2020 11:54

HZHAM.AM-ին,
գեղանիստցիները դիտարկում են փրկության օղակ և
խնդրում իրենց հերթական բողոքը
լսել՝ առ խարդախ իրավապաշտպան Սամվել Գաբրիելյանի: Արարատի մարզի Գեղանիստի 10փ.
35 տան բնակչուհի՝ Աիդա Ադիլխանյանն ու Երևանի բնակիչ՝ Սասուն Վարդազարյանը անշարժ
գույքի առքուվաճառքի պայմանագիր են կապում
ու ժամանակ անց ընկնում իրավապաշտպան՝ Ս. Գաբրիելյանի «սարդոստայնը»:
Ըստ մեզ դիմած
գեղանիստցիների, իրավապաշտպանը, 25 հազար
ԱՄՆ դոլար է վերցնում գործը գլուխ բերելու համար ու Աիդա Ադիլխանյանին խորհուրդ
տալիս ինքնահրկիզվել ՀՀ կառավարության բակում՝ հարցին լուծում տալու համար:
Տեսանյութում
Սամվել Գաբրիելյանը կողքի կանգնած հետևում է իր «զոհի» ինքնահրկիզման
գործողությանը: Տես՝ տեսանյութը և լուսանկարը: Ըստ մեր զրուցակցի, այս մարդկային ողբերգության սցենարիստ՝ խարդախ
իրավապաշտպանի նպատակը ժամանակ շահելն էր ու 25 հազար դոլարը չվերադարձնելը:
-Ո՞վ է բռնելու այս
խարդախի ձեռքը,ազատեք Գեղանիստն այս գռփողից,-խնդրում էին մեզ դիմած մարդիկ:
Հեռախոսով
կապնվեցինք Գեղանիստի համայնքապետի հետ մեկնաբանության առնչությամբ, սակայն
հեռախոսը վերցրեց մեկը ուրիշը և ասաց, որ
համայնքապետը վատառողջ է ու քնած:
Հուսանք, պատկան
մարմիները կարձագանքեն մեր հրապարակմանը:
Անի Մադոյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)