Մասիսի ԱԱԾ-ի պետի ընտանեկան բիզնեսը

19/05/2018 21:59
Մասիսի ԱԱԾ-ի պետի ընտանեկան բիզնեսը


Ըստ ՀՀ Առողջապահական նախարարության  բարձրաստիճան պաշտոնյայի հավաստման, Արարատի մարզի Մասիս ԲԿ-ն երկար ժամանակ է, ինչ վերածվել է առեղծվածային կենտրոնի՝ հանձինս Մասիս քաղաքի ԱԱԾ-ի պետ՝ Կարեն Մադոյանի, ով Ֆելիքս Ցոլակյանի քրոջ տղան է: Բանն այն է, որ Մասիս ԲԿ-ում աշխատում է նրա կինը՝ գինեկոլոգ Քրիստինե Սարգսյանը, ով ԲԿ-ում համարվում է մաֆիոզ բժիշկ՝ թիկունքում ունենալով ԱԱԾ գորշ կարդինալ՝ Ֆելիքս Ցոլակյանին և ԱԱԾ-ական ամուսնուն:

 Նա  ոչ մի տնօրենի չի ենթարկվում,այսինքն, հրաժարվում է գալ օրինական դաշտ՝ թաքցնելով  աբորտ արած գումարների վճարման ցանկը՝ բախվելով ԲԿ-ի տնօրինությանը:

Շուրջ 10 տարի է, ինչ Մասիս ԲԿ-ի ներխոհանոցային կյանքին անդրադառնալով՝  հայակական ԶԼՄ-ները թմբկահարում են սույն  փաստը: Արդյունքում՝ ԲԿ-ի տնօրեններ են հերթով փոխվում, սակայն, խնդիրը մնում է չլուծվող:

 Ըստ  համակարգի մեր տեղեկատուի, Մասիս ԲԿ-ն տարիներ շարունակ վերածվել է ԱԱԾ-ի պետ՝ Կարեն Մադոյանի ընտանեկան բիզնեսի: Եվ այն ըմբոստ տնօրենը, ով չի ցանկանում «համագործակցել» Կ. Մադոյանի հետ եւ հանդգնում է հակաճառել ԱԱԾ-ի պետի կնոջը՝ Քրիստինե Սարգսյանին,  սկանդալային ֆոնով ազատվում է ԲԿ-ի տնօրենի պաշտոնից:

Այդ  նախկին տնօրեներից մեկն էլ ոչ անհայտ գինեկոլոգ, Մհեր Ենգիբարյանն էր, որի հետ հաճախ  Քրիստինե Սարգսյանը բախվում էր աբորտների թեմայով և սկանդալային ձևով հեռացավ պաշտոնից:

Հանրությունը հիշում է, թե ինչպես էին աբորտ արված սաղմնային պտուղների գանգերը գիշերը աննկատ լցրել Մհեր Ենգիբարյանի աշխատասենյակի պատուհանի տակ, լուսանկարել և հաջորդ օրը տարածել ԶԼՄ-ների միջոցներով, սակայն ինչպես նշում էր Մ. Ենգիբարյանը՝ «ակնհայտ էր, որ դրանք ֆարմալինով մշակված թարմ պլացենտաներ էին»:

Այս նույն ձեռագիրն այսօր շարունակվում է:

Այսօր հերթը նորանշանակ տնօրեն՝  Նունե Ավանեսյանին է, որի անվան շուրջ վերջերս արհեստական աղմուկ է ստեղծվել և այն միտումնավոր ձևով  չի իջնում մամուլի էջերից, ավելին՝ անընդմեջ թարմացվում է:

Այսօր, սիրողական մակարդակի նկարահանված մի տեսանյութ է շրջում խմբագրություններով, որտեղ Քրիստինե Սարգսյանի գլխավորությամբ  բժիշկները ընդդիմանում են ներկայիս տնօրեն Նունե Ավանեսյանին:

Քրիստինե Սարգսյանն այս անգամ իր զոհին՝ մեկ տարվա տնօրենին, փորձում է խարանել ու արատավորել համաժողովրդական շարժման ֆոնին: Այս հոդվածի գրելու շարժառիթը հենց այդ տեսանյութն է: Հիշեցնենք, որ գործող տնօրեն Նունե Ավանեսյանի շնորհիվ Մասիս ԲԿ-ում բավականին բարեփոխումներ է իրականացվել՝ այցելուների թվի ավելացում, վճարովի ծառայությունների աճ:

Նոր ռեֆորմները ոգևորել էին անգամ Ֆրեզնոյի հայտնի բժիշկներին, ովքեր շաբաթներ շարունակ  անվճար վիրահատություններ ու բուժ զննումներ իրականացրեցին Մասիս քաղաքի և հարակից համայնքների բնակչության շրջանում: Արդիական նոր բուժ սարքավորումներ ու պարագաներ  նվիրեցին  առողջապահական ոլորտում կաղող՝ Մասիս  ԲԿ-ին:

Կարելի է կատարված  գործերն  անվերջ շարունակել, սակայն մեր նպատակը դա չէ: Հանրությունն այսօր պարտադիր ձևով պետք է զանազանի խարդախին և գործ անողին և չօգտագործվի գողի ձեռքին, ով իր անձնական շահից ելնելով փուռն է տալիս ղեկավարի, ով ներուժ ունի շտկելու թերացած ու չկատարած գործը:

Ներկա պահին  Նունե Ավանեսյանը զոհ է, նրան հանրային աջակցություն է անհրաժեշտ՝ նյութապաշտ պաշտոնյաների ձեռքից ազատելու համար, որոնք տևական ժամանակ է, ինչ հանուն իրենց անձնական գրպանի, հերթական անգամ, տոտալ ձևով վարկաբեկում են նրան մամուլի միջոցներով:

Մեր կայքը հետևողական է լինելու այս թեմային և հրավիրում է պատկան մարմիների ուշադրությունը: Հետո չասեք՝ չեք զգուշացրել:

Շարունակելի…

Անի Մադոյան